Պավո Արհինմյակի | |
Կուսակցություն՝ | Ձախ դաշնակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հելսինկիի համալսարան և Alppila Upper Secondary School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 13, 1976[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Paavo Erkki Arhinmäki |
Կայք՝ | paavoarhinmaki.fi |
Պարգևներ | |
Պավո Էրկի Արհինմյակի (ֆիններեն՝ Paavo Erkki Arhinmäki, դեկտեմբերի 13, 1976[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ, Ձախ միություն կուսակցության առաջնորդ (2009-2016), 2011 թվականից մինչև 2014 թվականը՝ մշակույթի և սպորտի նախարար Կատայնենի կաբինետում։ 2012 թվականին Ֆինլանդիայում կայացած նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու։
Ծնվել է 1976 թվականի կեկտեմբերի 13-ին Հելսինկիում և ընտանիքի հետ ապրել է Կուլոսարիա և Պասիլա շրջաններում։ Ալփիլայի վարժարանն ավարտելուց հետո 1995 թվականին հանձնել է պետական միասնական քննություններ՝ համալսարան ընդունվելու համար։
2001 թվականից մինչև 2005 թվականը ղեկավարել է Ձախ միության երիտասարդական միությունը։
2009 թվականից ընտրվել է Ձախ Միության նախագահ՝ փոխարինելով Մարտի Կորխոնենային։
2011 թվականի հունիսի 22-ին՝ նոր նախարարների կաբինետի ձևավորման ժամանակ նշանակվել է Ֆինլանդիայի մշակույթի և սպորտի նախարար։
2011 թվականի նոյեմբերի 20-ին առաջադրվել է որպես Ֆինլանդիայում 2012 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու` Ձախ միություն[5][6] կուսակցությունից։
2013 թվականի հունիսի 8-9-ը Տամպերեում կայացած կուսակցության հաջորդ համագումարում Արհինմյակին վերընտրվել է Ձախ միության նախագահի պաշտոնում[7]։ Նույն համագումարում նա հայտարարեց Եվրախորհրդարանի ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին, քանի որ, նրա խոսքերով, «Եվրոպական տնտեսական ճգնաժամն ապացուցել է եվրոպական ուժային կառույցներին մասնակցության կարևորությունը»[8]։
2014 թվականի մարտի 25-ին, այն բանից հետո, երբ 2014 թվականի մարտին կայացած բյուջետային շրջանակներում ընթացող բանակցություններում իշխող կուսակցությունների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները մերժվեցին «Ձախ միության» խորհրդարանական խմբակցության կողմից՝ որպես «աղքատների վիճակը վատթարացնող», Պավո Արխինմյակին հայտարարել է, որ «Ձախ միությունը» դուրս է գալիս կառավարությունից՝ առաջարկված ծախսերի կրճատումների հետ անհամաձայնության պատճառով։ Արհինմյակիի կարծիքով, իր կուսակցության համար անընդունելի է այն իրավիճակը, երբ սակարկվում է սոցիալական նպաստների ինդեքսավորումը գործազուրկների, կենսաթոշակառուների և ուսանողների համար։ Եվ նա, և տրանսպորտի նախարար Մերջա Կյուլլենենը հրաժարական են տվել իրենց նախարարական պաշտոններից։ Աշխատանքից հեռացել է 2014 թվականի ապրիլի 4-ին[9]։
2016 թվականի հունիսի 11-ին կայացած հերթական կուսակցական համագումարում Արհինմյակին իր թեկնածությունը չի առաջադրել, կուսակցության նոր նախագահ է դարձել Էդուսկունտայի պատգամավոր Լի Անդերսոնը (ծնվել է 1987 թվականին)։
Իր քաղաքական գործունեության մեջ ակտիվորեն աջակցել է ԼԳԲՏ շարժմանը։ 2012 թվականին հովանավորել է Հելսինկիում անցկացվող ամենամյա գեյ-փրայդին `կոչ անելով դադարեցնել սպորտում սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը[10][11]։
2013 թվականին Մոսկվայում, Աթլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ, դեմ է եղել Ռուսաստանում համասեռամոլության խթանման օրենսդրական արգելքների ընդունմանը, ծիածանի դրոշը ծածանել է մարզասերների տրիբունաներում[12][13][14]։
Երկար ժամանակ քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Պյաիվի Լահտիի հետ ( ֆիններեն՝ Päivi Lahti), որը մասնագիտությամբ անասնաբույժ է։ Զույգը պաշտոնապես ամուսնուցել է 2012 թվականի հունվարի 7-ին, և 2012 թվականի փետրվարի 9-ին ծնվել է նրանց դուստրը[15], ինչի կապակցությամբ Արհինմյակին օգտվել է «հայրական արձակուրդ» մեկնելու իրավունքից՝ երեխայի խնամքի համար։ 2015 թվականի մարտի վերջին լույս աշխարհ է եկել Արհինմյակայի երկրորդ դուստրը[16]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավո Արհինմյակի» հոդվածին։ |
|