Պատերազմն ավարտված է։ Մոռացե՛ք ռուս.՝ Война окончена. Забудьте… | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 1997 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վալերի Խարչենկո |
Սցենարի հեղինակ | Գալինա Շերգովա |
Դերակատարներ | Իրինա Բրազգովկա և Սվետլանա Սմեխնովա-Բլագոևիչ |
Օպերատոր | Վլադիմիր Կլիմով |
Երաժշտություն | Էդուարդ Արտեմև |
«Պատերազմն ավարտված է։ Մոռացե՛ք» (ռուս.՝ «Война окончена. Забудьте…»), վավերագրական տարրերով ռուսական դրամա[1], որի գործողությունները ծավալվում են Ռուս-չեչենական առաջին պատերազմի ֆոնին։
Ֆիլմը պատմում է մի մոր մասին, որի որդին ծառայում է բանակում Չեչենական պատերազմի ժամանակ։ Անհանգստանալով որդու մասին որևէ հաղորդագրության բացակայությունից՝ մայրը փորձում է գոնե ինչ-որ լուր իմանալ նրա ճակատագրի մասին և գումար է հավաքում Չեչնիա մեկնելու համար, որտեղ ուզում է գտնել որդուն։ Անսպասելիորեն որդին վերադառնում է տուն, բայց պարզվում է, որ նա դասալիք է, և շուտով գալիս են նրա հետևից։
Ֆիլմը նկարահանվել է Առաջին չեչենական պատերազմի եզակի արխիվային նյութի հիման վրա, որը տրամադրել են Ռուսաստանի ԱԴԾ-ն և այլ հատուկ ծառայություններ։ Ֆիլմի վերջում ներկայացված է Չեչենական պատերազմում զոհված ռուս զինվորականների 2939 հաստատված անունների ամբողջական ցանկը, ինչպես նաև տեքստ, որում հեղինակները տվյալ թեման շոշափելու համարձակության համար ներողություն են խնդրում զինվորների մայրերից, որոնց երեխաները մնացել են պատերազմի դաշտերում։
Ֆիլմը Զինովի Գերդտի վերջին դերասանական աշխատանքն է և թողարկվել է նրա մահվանից հետո։
Էպիզոդիկ կամեո դերերում կարելի է տեսնել Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնիին, Բորիս Խմելնիցկունն և Ստանիսլավ Գովորուխինին։
Ֆիլմում Լյուբով Տոլկալինան կատարել է իր դերասանական նորամուտը։
Ֆիլմն արգելված է ցուցադրվել հեռուստատեսությամբ[2]։
|