Պատմություն Մոխրոտիկի մասին ճապ.՝ シンデレラ物語 | |
---|---|
![]() | |
Ժանր | ռոմանտիկ անիմե կամ մանգա |
Երկիր | ![]() |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Hiroshi Sasagawa? և Takaaki Ishiyama? |
«Պատմություն Մոխրոտիկի մասին» (ճապ.՝ シンデレラ物語), Մոխրոտիկի մասին անիմե սերիալ, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1996 թվականի ապրիլի 4-ից նոյեմբերի 1-ը, բաղկացած է 26 մասից[1]։
Մոխրոտիկը փոքրիկ աղջիկ է, որը ծանր էր տանում իր մոր մահը։ Նրա հայրը շատ չանցած ամուսնանում է երկու աղջիկ ունեցող այրի կնոջ հետ և մի անգամ երկար ժամանակով գործերով մեկնում է արտերկիր։ Խորթ մայրը տան գործերը դնում է Մոխրոտիկի վրա՝ ստիպելով նրան կատարել ամբողջ սև աշխատանքը՝ վտանգելով առողջությունը և կյանքը։ Այնուամենայնիվ, աղջիկը չի հուսահատվում և նախկինի պես երազում է դառնալ արքայադուստր՝ նվաճելով արքայազնի սիրտը։ Արքայազնի հետ կապված ծրագրեր ուներ նաև խորթ մայրը՝ ցանկանալով իր աղջիկներից մեկին ամուսնացնել արքայազնի հետ, և դուքս Զարալը, որը ցանկանում է նվաճել Զմրուխտե ամրոցի իշխանությունը իր աղջիկների և արքունի տիկին Իզաբելի օգնությամբ։ Սակայն հասարակ հագուստ հագած արքայազն Չարլզը ամրոցից դուրս է գալիս քաղաք և այնտեղ հանդիպում Մոխրոտիկին, որը չի ճանաչում նրան և արքայազնին անվանում է սուտասան Չարլզ։
Սյուժեի հիմքում ընկած է Շառլ Պերոյի «Մոխրոտը» հեքիաթը։
№ | Անվանում |
---|---|
1 | Ուզում եմ դառնալ հմայիչ, երիտասարդ օրիորդ |
2 | Ծաղիկներ իմ երազից |
3 | Առեղծվածային տղան |
4 | Իմ հրաշալի արքայազնը |
5 | Հանդիպում երազանքի հետ |
6 | Խողողի այգու առեղծվածը |
7 | Խաբեբա գուշակուհին |
8 | Ժպիտի մոգությունը |
9 | Նրա հետ ինչ-որ բան այն չէ |
10 | Տխուր ջութակահարը |
11 | Ինչերի ասես ես պատրաստ էի հանուն սիրո |
12 | Հաճելի էր ծանոթանալ, արքայազն |
13 | Սիրո ճանապարհին... Իզաբելը փախչում է |
14 | Արքայազն Չարլզի գաղտնիքը |
15 | Երկու արքայազն |
16 | Արքայազնը և տնային տնտեսուհին |
17 | Փոքրիկ սրտի բարությունը |
18 | Անհանգիստ նկարիչը |
19 | Եկեք հետապնդենք այս հանցագործներին |
20 | Ճանապարհորդություն դեպի երջանկություն |
21 | Հուշեր մոր մասին |
22 | Մոխրոտը վտանգված է |
23 | Վերացնել արքայազնին |
24 | Պարահանդեսի հրավեր |
25 | Երջանկության կոշիկը |
26 | Երջանիկ հարսանիք |
|