Պատրիկ Մակլոհլին | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | South Staffordshire College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 30, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Stafford, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
![]() ![]() |
Պատրիկ Մակլոհլին (անգլ.՝ Patrick McLoughlin, նոյեմբերի 30, 1957, Stafford, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետներում տրանսպորտի նախարար (2012-2016)։ Լանկաստերսկու դքսության կանցլեր և Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում՝ Պահպանողական կուսակցության նախագահ (2016-2018)։
Ավարտել է Քենոկում գտնվող կարդինալ Գրիֆինի անվան կաթոլիկ դպրոցը (Դերբիշիր կոմսություն), համալսարանական կրթություն չի ստացել[2]։
16 տարեկանում ավարտել է դպրոցը, այնուհետև սովորել է Հարավային Սթաֆորդշիրի քոլեջին կից Սթաֆորդշիրի գյուղատնտեսական քոլեջում։ 1980 թվականին ընտրվել է ԿենոԿ Չեյզի շրջանային խորհրդում և աշխատել այնտեղ մինչև 1987 թվականը, միաժամանակ 1981-1987 թվականներին եղել է Սթաֆորդշիր կոմսության խորհրդի անդամ[3]։
1982-1984 թվականներին Մակլոհլինը եղել է Երիտասարդ պահպանողականների ազգային կազմակերպության փոխնախագահ։ 1983 թվականին Համայնքների պալատում անհաջող էր առաջադրվել՝ Անգլիայի Ուեսթ Միդլենդս կոմսությունում գտնվող հարավարևմտյան Վուլվերհեմփթոնի ընտրատարածքում։ 1986 թվականի մայիսի 8-ին առաջին անգամ ընտրվել է Դերբիշիր կոմսության Արևմտյան Դերբիշիր շրջանի լրացուցիչ ընտրություններում (նրա նախորդը՝ Մեթյու Փերիսը, ժամանակից շուտ է մանդատը վայր դրել, քանի որ գործունեություն է սկսել հեռուստատեսությունում[4])։ 1987-1988 թվականներին եղել է կրթության կրտսեր նախարար Անգելա Ռամբոլդի խորհրդարանական անձնական քարտուղարը, իսկ 1988-1989 թվականներին առևտրի և արդյունաբերության նախարար Դևվիդ Յանգեի օրոք զբաղեցրել է նույն պաշտոնը։ 1989-1992 թվականներին եղել է ավիացիայի և նավագնացության ոլորտում պատասխանատվության ոլորտով տրանսպորտի նախարարի խորհրդարանական օգնական, 1992-1993 թվականներին՝ զբաղվածության նախարարի միավորված խորհրդարանական օգնական (Joint Parliamentary Under-Secretary of State), 1993-1994 թվականներին՝ առևտրի և արդյունաբերության նախարարի խորհրդարանական օգնական, 1995-1996 թվականներին՝ խորհրդարանական կազմակերպչի օգնական, 1996-1997՝ թվականներին խորհրդարանական կազմակերպիչ։ 1997-1998 թվականներին խորհրդարանական փոքրամասնության համակազմակերպիչ, 1998-2005 թվականներին՝ ընդդիմադիր խորհրդարանական կազմակերպչի տեղակալ, 2005-2010 թվականներին՝ փոքրամասնության խորհրդարանական կազմակերպիչ, 2010-2012 թվականներին՝ Գանձապետարանի խորհրդարանական քարտուղար և ավագ խորհրդարանական կազմակերպիչ[5]։
2012 թվականի սեպտեմբերի 4-ին Մակլոհլինը Քեմերոնի առաջին կաբինետում նշանակվել է տրանսպորտի նախարար[6]։
2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Մակլոհլինն իր Դերբիշիր Դեյլսում ստացել է ձայների 52,4 %-ը, նրա հիմնական մրցակից լեյբորիստ Էնդի Բոթամը ստացել է ընտրողների 22,7 %-ի աջակցությունը[7]։
2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է նոր կաբինետ, որում Պատրիկ Մակլոհլին պահպանել է տրանսպորտի նախարարի պաշտոնը[8]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձավ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա աշխատասենյակում ստացել է Լանկաստերսկու դքսության կանցլերի պորտֆելը և Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնը[9]։
2018 թվականի հունվարի 8-ին երկրորդ կաբինետում զանգվածային վերադասավորումների ընթացքում Մեյն ազատվել է իր երկու պաշտոններից[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Մակլոհլին» հոդվածին։ |