Պարը քաղաքում Danse à la ville | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար |
տարի | 1883 |
բարձրություն | 179.7 |
լայնություն | 89,1 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
մասն է | 'La Dance' collection? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Danse à la ville (1883) by Pierre-Auguste Renoir in the Musée d'Orsay Վիքիպահեստում |
Պարը քաղաքում (ֆր.՝ Danse à la ville), ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռենուարի (1841-1919) նկարը՝ ստեղծված 1883 թվականին։ Պատկերի չափերը՝ 179.7 × 89,1 սմ, շրջանակի չափը՝ 205,5 × 115,2 սմ[2][3]։
Ռենուարը պարի թեմային անդրադարձել է նաև նախկինում, օրինակ՝ «Պարահանդես Մուլեն դե լա Գալետում» (1876) կտավը, որում պատկերված են պարող բազմաթիվ զույգեր։ 1883 թվականին Ռենուարը ստեղծել երեք նկարներ, որտեղ նա անձնավորում է պատմությունը և կենտրոնանում է մեկ զույգի վրա՝ նրան նկարելով ամենայն մանրամասնությամբ։ Այդ նկարներն են՝ «Պարը քաղաքում», «Պար Բուժիվալում» և «Պարը գյուղում»[4][5]։
Նկարում պատկերված կնոջ նախատիպը Սյուզաննա Վալադոնն է (Suzanne Valadon, իսկական անունը՝ Մարի-Կլեմենտինա Վալադոն), ով այն ժամանակ Ռենուարի բնորդուհին էր, հետագայում դարձավ հայտնի նկարչուհի[4][5], իսկ տղամարդու նախատիպը Պոլ Լոտն է (Paul Lhôte)[6][7][8]: Նա եղել է Ռենուարի մտերիմ ընկերը, արկածախնդիր, լրագրող և գրող[9]։ Սյուզաննա Վալադոնն ու (ենթադրաբար) Պոլ Լոտը որպես բնորդ հանդես են եկել նաև «Պարը Բուժիվալում» նկարի համար[6][7]։
1886 թվականից նկարի սեփականատերն էր ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel)։ 1978 թվականից այն եղել է Լուվրի հավաքածուի մաս և ցուցադրվել է Ժե Դե Պոմ ազգային պատկերասրահում (ֆր.՝ Jeu de Paume)։ 1986 թվականին նկարը տեղափոխվել է Օրսե թանգարան, որտեղ այն պահվում է ներկայում[2]։
|