Բնակավայր | ||
---|---|---|
Պարկ Պատրիսիոս | ||
Երկիր | Արգենտինա | |
Համայնք | Comuna 4? | |
Մակերես | 3,8 կմ² | |
Բնակչություն | 40 985 մարդ (2010)[1] | |
| ||
Պարկ Պատրիսիոս շրջան Բուենոս Այրեսում, գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքի հարավային մասում, այն իր անունը ստացել է համանունն այգուց, որը գտնվում է այդ շրջանում։ Տարածքում կա մի քանի հանրային զբոսայգի։
Պարկ Պատրիսիոս շրջանը համարվում է Բուենոս Այրեսի ամենահայտնի շրջաններից մեկը, այն հայտնի է իր հարուստ սպորտային պատմությամբ։ 1873 թվականին Օրուրո փողոցում եղել են աղբի այրման վառարաններ, այդ պատճառով փողոցը հետագայում կրել է «բոցավառ» մականունը։
1872-1902 թվականներին Պարկ Պատրիսիոսի տարածքում եղել են սպանդանոցներ, որոնց շուրջ եղել են պանդոկներ և հասարակաց տներ, որտեղ փողոցային երաժիշտների երգելը դարձել է քաղաքային երաժշտության խորհրդանիշ և հանդիսացել տանգոյի առաջացմանը։ Այդ ժամանակվա քաղաքապետ Կառլոս Թեյսը 1902 թվականի մարտին որոշում է կայացրել այդ տեղում ստեղծել Պատրիսիոս անունով զբոսայգի՝ քանդելով բազմաթիվ տներ։ Նույն տարվա սեպտեմբերին քաղաքային խորհուրդը որոշել է թաղամասին տալ «Պարկ Պատրիսիոսկ» անունը։
Ժամանակի ընթացքում շրջանը ճանաչում է ստացել իր առաջնային այգու շնորհիվ՝ թողնելով իր նախկին Քարալես անունը։ Աշխատունակ բնակչության մի մասը և արդյունաբերության որոշ ճյուղեր տեղափոխվել են Պարկ Պատրիսիոսի շրջանը։
1998 թվականին շրջանում սկսվել է մետրոյի H, գծի կայարանի շինարարությունը, ինչի շնորհիվ շրջանը նոր ծաղկում է ապրել։ 2011 թվականի հոկտեմբերի 4-ին բացվել է մետրոյի Պարկ-Պատրիսիոս կայարանը, իսկ 2013-ին՝ Օսպիտալես կայարաը[2]։
Վերջին տարիների ընթացքում կառուցվել է ավելի քան 300 հազար քառակուսի մետր ոչ բնակելի տարածք և առաջ են եկել նոր ձեռնարկություններ։ Շրջանի արդյունաբերական զարգացմանը նպաստել է մետրոպոլիտենը։ Վերջին տարինների ընթացքում շրջանը գրավել է քաղաքի այլ շրջաններից և հարավային արվարձանների բնակիչների ուշադրությունը։ Ըստ որոշ աղբյուրների նորաձևության ապրանքանիշերից օգտվող մոտ 10․000 նոր սպառողներ աշխատում են այդ տարածքում գտնվող առևտրային ձեռնարկություններում[3]։
Պատրիսիոսի տարածքը թարմացնում է իր տեսքը՝ քանդելով հին ու լքված պահեստներն ու շենքերը, որոնց տեղում կառուցվում են ժամանակակից գրասենյակային շենքեր և գործարաններ[4]։
Պատրիսիոսի տարածքում է գտնվում Կասերոս արգենտինական նախկին բանտը[5]
Այդ տարածքում է գտնվում Բուենոս Այրեսի կրթության պալատը։ 1929 թվականին Ֆելիքս Ֆերնանդո Բերնասկոնի ինստիտուտը բացվելուց ի վեր այն ունի չորս տարրական դպրոց, մեկ երգչախումբ և նվագախումբ, երկու թանգարան և երկու լողավազան։ Ինստիտուտում աշխատած ճանաչված մանկավարժներից է եղել Մարթա Սալոտին։ Այդ տարածքում են ծնվել հայտնի մրցարշավորդներ Օսկար և Խուան Գալվեսը, Արգետինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Բաբինգթոնը և բռնցքամարտի չեմպիոն Օսկար Բոհավենը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկ Պատրիսիոս» հոդվածին։ |
|