Պարկինսոնիզմ

Պարկինսոնիզմ
Parkinsonism
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և համախտանիշ
ՊատճառՊարկինսոնյան հիվանդություն
Հիվանդության ախտանշաններդող, ռիգիդություն, հավասարակշռությունը պահելու անկարողություն
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9332
ՀՄԴ-10G20.0-G21.0
Անվանվել էՋեյմս Պարկինսոն
 Parkinsonism Վիքիպահեստում

Պարկինսոնիզմը նյարդաբանական ախտանիշների համակցություն է, որը բնութագրվում է տրեմորով (դող), մկանային ռիգիդությամբ (մկանային տոնուսի բարձրացում, պասիվ շարժումների ժամանակ մկանների հավասարաչափ դիմադրություն, ծալիչ և տարածիչ մկանների միանման դրսևորում), ուղղակեցվածքային անկայունությամբ (հավասարակշռության պահպանման անկարողություն, քայլքի դժվարեցում և վայր ընկնել) և բրադիկինեզիայով (դանդաղաշարժություն, շարժումներ սկսելու և պտույտ կատարելու դժվարություն)[1]։ Պարկինսոնիզմի կլինիկական պատկերի հիմքում ընկած է ակինետիկ֊ռիգիդային (ակտիվ շարժումների դժվարեցում և մկանային տոնուսի բարձրացում) սինդրոմը[2]։

Հանդիպում է բազմաթիվ հիվանդությունների պատճառով, սակայն առավել հաճախակի հանդիպող պատճառը Պարկինսոնի հիվանդությունն է։

  • Առաջնային (իդիոպաթիկ) պարկինսոնիզմը (Պարկինսոնի հիվանդություն) կազմում է դեպքերի մեծամասնությունը։
  • Երկրորդային, սիմպտոմատիկ (ախտանշանային) պարկինսոնիզմ․
    • դեղորայքային
    • անոթային֊սուր՝ ինսուլտի (ուղեղի կաթված) և քրոնիկական՝ ենթակեղևային աթերոսկլերոտիկ էնցեֆալոպաթիայի ժամանակ
    • թունային և հիպօքսիկ (թթվածնաքաղց)
    • նյութափոխանակային
    • պոստէնցեֆալիկ
    • ուռուցքային և պարանեոպլաստիկ
    • վնասվածքային՝ ծանր գանգուղեղային տրավմաների կամ հաճախակի վնասվածքի հետևանքով (բռնցքամարտիկների էնցեֆալոպաթիա)

Պարկինսոնիզմ լրացուցիչ նյարդաբանական կամ նյարդահոգեբանական խանգարումներով (ատիպիկ պարկինսոնիզմ, պարկինսոնիզմ պլյուս) այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շրջանակներում՝

    • աչքերի շարժումների պրոգրեսիվող վերկորիզային պարեզ (մասնակի կաթված)՝ Սթիլ֊Ռիչադսոն֊Օլշևսկու սինդրոմ
    • Շայա֊Դրեյջերի սինդրոմ, նախ և առաջ ստրիատոնիգրալ (սև նյութի և զոլավոր մարմնի(corpus striatum)) դեգեներացիա
    • կեղև֊հիմային դեգեներացիա
    • դեմենցիա Լևի մարմնիկներով
    • Հիմային նյարդահանգույցների կալցիֆիկացիա
    • ուղեղ֊ողնուղեղային ատաքսիա
    • հեմիատրոֆիկ֊հեմիպարկինսոնի սինդրոմ
  • Երիտասարդ հիվնադների մոտ
    • հեպատո֊ցերեբրալ(լյարդ֊ուղեղային) դիստրոֆիա (Վիլսոն֊Կոնովալովի հիվանդություն)
    • Գալլերվորդեն֊Շպատցի կամ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ
    • Հետինգտոնի խորեայի յուվենիլ (երիտասարդական) ձևի ժամանակ
    • Լևոդոպա֊կախյալ դիստոնիա

Դեղորայքային պարկինսոնիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայքային պարկինսոնիզմը երկրոդային պարկինսոնիզմի ամենահաճախ հանդիպող ձևերից մեկն է և կազմում է բոլոր դեպքերի 4-10%֊ը։ Ամենից հաճախ կապված է նեյրոլեպտիկների ընդունման հետ, այն ավելի տարածված է հոգեբուժական կլինիկանների և հոգեբուժական ամբուլատոր բաժանմունքների[3] հիվանդների շրջանում։ Նոր զարգացող հիպոկինեզիայով, տրեմորով կամ ռիգիդությամբ[4] հիվանդի մոտ առաջին հերթին պետք է բացառել դեղորայքային պարկինսոնիզմը։ Դեղորայքային պարկինսոնզիմի առաջացման ռիսկ է մեծ տարիքը[5][6][7]։ Էքստարպիրամիդալ նեյրոլեպտիկ խանգարումները, այդ թվում նաև նեյրոլեպտիկ պարկինսոնիզմը ի հայտ է եկել 1952 թվականից հետո, երբ բժշկագիտութան բնագավառում ի հայտ եկան նեյրոլեպտիկները։ Առաջին անգամ դեղորայքային պարկինսոնիզմ նկարագրվել է 1954 թվականին։ Դեղորայքային պակինսոնիզմ առաջին անգամ հայտնաբերվել է մի հիվանդի մոտ, ում բուժում էին ֆենոթիազիդային շարքի նեյրոլեպտիկներով և ռեզերպինով[8]։ Մոտավորապես 50% դեպքերում[9] դեղորայքային պարկինսոնիզմ ի հայտ է գալիս հակադեպրեսանտներին չպատկանող դեղերի ընդունման հետևանքով։ Դրանց են պատկանում[3]՝

  • դոֆամինային ռեցեպտորների անտագոնիստներ (դիպրազին, ֆլունարիզին, ցինարիզին, մեթոքլորամիդ)
  • սինապսներում դոֆամինի շրջապտույտը նվազեցնող դեղամիջոցներ (մեթիլդոֆա)
  • կենտրոնական սիմպաթոլիտիկներ, որոնք հյուծում են դոֆամինի պաշարները (ռեզերպին, տետրաբենզային)
  • սերոտոնինէրգիկ դեղամիջոցներ, որոնք արգելակում են սև նյութի դոֆամինէրգիկ նեյրոնների ակտիվությունը (ֆլուոկսետին)[4])
  • վալպրոատներ (ճարպաթթուներ)[10][11]։.

Հետազոտողները նկարագրել են առանձին դեքեր, երբ պարկինսոնիզմն առաջացել է α֊ինտերֆերոնի, ամոկսապինի, ամլոդիպինի, ամիոդարոնի, ամֆոտերացին B֊ի, դիազեպամի, դիսուլֆիրամի, դիֆենինի, ինդոմետացինի, կապտոպրիլի, կլոպամիդի, լովաստատինի, տրազոդոնի, ֆենելզինի, ցիկլոսպորինի, թիմետիդինի, ցիտոզին֊արաբինոզիդի, մորֆինի բարձր դոզաների, ինչպես նաև կոնտրաստ նյութերի ներմւոծումից հետո։ Այս դեպքում էքստապիրամիդալ խանգարումների առաջացման մեխանիզմը հայտնի չէ։ Հնարավոր է նաև խոլինոմիմետիկների այդ թվում նաև պիրիդոստիգմինի և դոնեպեզիլիа[4] ընդունման հետևանքով պարկինսոնիզմի պրոգրեսիա։ Գրանցվել են պարկինսոնիզմի առաջացման դեպքեր եռցիկլիկ հակադեպրեսանտների և լիթիումի պրեպարատների ընդունման հետևանքով, սակայն այդ հոդվածների վերլուծումից պարզ դարձավ, որ այստեղ խոսքը ավելի շատ ոչ թե պարկինսոնիզմի, այլ տրեմորի (դող), ուղղակեցվածքային և պոստուրալ կինետիկ հատկությունների մասին է, որոնք ուղեկցվում են «ատամնավոր ակ»֊ի[4] սինդրոմով։

Ատիպիկ պարկինսոնիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատիպիկ պարկինսոնիզմով հիվանդացության ընդհանուր նշան է հանդիսանում արագ ընթացքը, լևոդոպայով բուժման ոչ ամբողջական կամ կարճատև ազդեցությունը, Պարկինսոնի հիվանդությանը ոչ բնորոշ պոստուրալ խանգարումները, ավտոնոմ դիսֆունկցիաները, հիպոկինետիկ֊ռիգիդ սինդրոմը (ոչ թե վերջույթների, այլ մարմնի վրա), պիրամիդալ (բրգային) նշանները, միոկլոնուսը, ուղեղիկային նշանները, օկուլոմոտոր և կոգնիտիվ ֆունկցիանեի խանգարումը։ Որպես կանոն այս հիվանդություններն առաջանում են պատահական։ Ժառանգական ձևին պատկանում են ուղեղ֊ողնուղեղային ատակսիայի մի քանի ձևեր և ճակատ-քունքային դեմենցիաները, Վիլսոն֊Կոնովալովի հիվանդությունը, ինչպես նաև Հանտինգտոնի հիվանդության յուվենիլ ձևը։ Պարկինսոնիզմի ատիպիկ ձևի դիագնոստիկան կարևոր է ինչպես պլանավորման, քանի որ այստեղ առաջանում են բուժման հատուկ ձև պահանջող յուրահատուկ խնդիրներ։ Բացի դա պարկինսոնիզմի ատիպիկ ձևի իմացությունը հնարավորություն կտա խուսափել ոչ էֆֆեկտիվ կամ ռիսկային բուժումից։ Օրինակ հայացքի պրոգրեսիվող վերկորիզային պարեզով կամ բազմահամակարգային ատրոֆիայով հիվանդները չեն արձագանքում գլխուղեղի խորը ստիմուլյացիային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aminoff MJ, Greenberg DA, Simon RP (2005). Clinical Neurology (6th ed.). Lange: McGraw-Hill Medical. էջեր 241–5. ISBN 0071423605.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 24.2.2. Болезнь Паркинсона // Гусев Е.И., Коновалов А.Н., Бурд Г.С. Неврология и нейрохирургия: учебник. — 2004.
  3. 3,0 3,1 Луцкий И. С., Евтушенко С. К., Симонян В. А. Симпозиум «Болезнь Паркинсона (клиника, диагностика, принципы терапии)» // Последипломное образование. — 2011. — № 5 (43).
  4. 4,0 4,1 4,2 4,3 Левин О. С., Шиндряева Н. Н., Аникина М. А. Лекарственный паркинсонизм // Журнал неврологии и психиатрии им. С. С. Корсакова. — 2012. — № 8. — С. 69—74. Архивировано из первоисточника 17 Նոյեմբերի 2017.
  5. Avorn J; և այլք: (1995 թ․ հուլիս). «Neuroleptic drug exposure and treatment of parkinsonism in the elderly: a case-control study». Am J Med. 99 (1): 48–54. PMID 7598142. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  6. Susatia F, Fernandez HH. (2009). «Drug induced parkinsonism». Curr Treat Options Neurol. 11: 162–169. PMID 19364450.
  7. B Thanvi, S Treadwell (2009). «Drug induced parkinsonism: a common cause of parkinsonism in older people». Postgrad Med J. 85: 322–326. doi:10.1136/pgmj.2008.073312.
  8. Достоверность гипотезы Иди и Сазерленда. Нейролептический синдром — лекарственный паркинсонизм
  9. Bondon-Guitton E; և այլք: (2011 թ․ հոկտեմբեր). «Drug-induced parkinsonism: A review of 17 years' experience in a regional pharmacovigilance center in France». Movement Disorders. 26 (12): 2226–2231. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  10. Manfred Hauben, Lester Reich (2005 թ․ մարտ). «Valproate-induced parkinsonism: Use of a newer pharmacovigilance tool to investigate the reporting of an unanticipated adverse event with an "old" drug». Movement Disorders. 20 (3): 387.
  11. C. Armon et al. «Reversible parkinsonism and cognitive impairment with chronic valproate use» Neurology 1996; 47: 626—635

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Neurologie compact für Klinik und Praxis, herausgegeben von Andreas Hufschmidt 6. Auflage 2013
  • Thomas Brandt "Therapie und Verlauf neurologischer Erkrankungen 6. Auflage 2013 Kapitel «Atypische Parkinson-Syndrome» von A. Münchau und G.K. Wenning
  • Левин О.С. Как лечить паркинсонизм не при болезни Паркинсона? // Трудный пациент. — 2008. — № 5—6. Архивировано из первоисточника 7 փետրվարի 2013.
  • Экстрапирамидные расстройства: Руководство по диагностике и лечению / Под ред. В.Н. Штока, И.А. Ивановой-Смоленской, О.С. Левина. — Москва: МЕДпресс-информ, 2002. — 608 с. — ISBN 5-901712-29-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկինսոնիզմ» հոդվածին։