Պարող եղնիկների քարանձավը անգլ.՝ Grotto of the Dancing Deer | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Քլիֆորդ Դ․ Սիմակ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1980 |
Հրատարակվել է | ապրիլ 1980 |
«Պարող եղնիկների քարանձավը» (անգլ.՝ Grotto of the Dancing Deer), ամերիկացի գրող Քլիֆորդ Սայմակի գիտաֆանտաստիկ պատմածքը։ Առաջին անգամ տպագրվել է ԱՄՆ-ում, 1980 թվականին։ Պատմվածքը ստացել է գիտական ֆանտաստիկայի ոլորտի երեք հիմնական գրական մրցանակները (1980 թվականին՝ Նեբյուլա, 1981 թվականին՝ Հյուգո և Լոկուս)։ Միաժամանակ 1981 թվականին պատմվածքն արժանացել է Analytical Laboratory Award մրցանակի։
Հնէաբանների խումբը պատահաբար քարանձավ է հայտնաբերում, և դրա մեջ` հնադարյան ժայռապատկերներ։ Ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տալիս, որ պատկերները ստեղծվել են շուրջ 20 հազար տարի առաջ։ Հնէաբաններից մեկը՝ Բոյդը, մի շարք պատահական իրադարձություններից հետո գալիս է այն եզրակացության, որ նկարի հեղինակը եղել է նրա խմբում, և նրա տարիքը 200 դար է։
Առաջին անգամ պատմվածքը հրապարակվել է Astounding Science Fiction ամսագրում, 1980 թվականի ապրիլին։ Ավելի ուշ մի քանի անգամ անգլերենով հրապարակվել է տարբեր անթոլոգիաների մեջ։
Ռուսերենով առաջին անգամ Ալեքսանդր Կորժենևսկու թարգմանությամբ հրապարակվել է «Գիտությունը ուժ է» ամսագրում, 1988 թվականին[1]։ Հետագայում պատմվածքն այս թարգմանությամբ հրատարակվել է Քլիֆորդ Սայմակի մի քանի հրատարակություններում, 1994[2], 2002[3], 2005[4] և 2009 թվականներին[5]։