Պարոն 420 (հինդի` श्री ४२०, Shree 420), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1955 թվականին՝ Ռաջ Կապուրի կողմից։ Ֆիլմից ստացված եկամուտը կազմել է երկու կրոր (20 միլիոն) և մինչև Մեհբուբ Խանի «Մայր Հնդկաստան» (1957 թ.) կինոնկարի թողարկումը, երկու տարի անընդմեջ համարվել է հնդկական ամենաշահութաբեր ֆիլմը։
Կինոնկարի անվանումը հղում է կատարում հնդկական քրեական օրենսգրքի 420 հոդվածին, որը պատիժ էր սահմանում գողության և խարդախության համար։ Արդյունքում «պարոն 420» մականունը, որպես ստորացուցիչ անվանում, տրվում էր գողերին և խարդախներին։ Ֆիլմն արժանացել է Հնդկաստանի ազգային կինոմրցանակին` որպես հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։
Ֆիլմում պատմվում է աղքատ երիտասարդի` Ռաջի մասին, ով ոտքով գալիս է Բոմբեյ, որպեսզի արդար աշխատանքով վաստակի իր օրվա հացը։ Սակայն նա շուտով հասկանում է, որ արդար ճանապարհով հաջողության հասնել չի կարող։ Արդյունքում, նա հարստանալու միակ ուղին գտնում է խարդախության ճանապարհով։ Այնուամենայնիվ, դա նրան երջանկություն չի բերում, քանի որ շուտով կորցնում է ընկերներին և իր սիրեցյալին։ Այդ կորուստը նրա համար շատ մեծ էր և Ռաջը հնարավորություն է գտնում դրությունը շտկելու։
Թիվ |
Երգի անվանումը |
Երգիչները |
Տևողությունը
|
1 |
Dil Ka Haal Sune Dilwaala |
Մաննա Դեյ |
5:36
|
2 |
Eechak Dana Beechak Dana |
Լատա Մանգեշկար, Մուկեշ |
5:08
|
3 |
Mera Juta Hai Japani |
Մուկեշ |
4:33
|
4 |
Mudh Mudh Ke Na Dekh |
Աշա Բհոսլե, Մաննա Դեյ |
6:34
|
5 |
O Janewale |
Լատա Մանգեշկար |
2:20
|
6 |
Pyaar Huwa Ikraar Huwa |
Լատա Մանգեշկար, Մաննա Դեյ |
4:22
|
7 |
Ramaiya Vastavaiya |
Մոհամեդ Ռաֆի, Լատա Մանգեշկար, Մուկեշ |
6:10
|
8 |
Sham Gayi Raat Aayi |
Լատա Մանգեշկար |
4:00
|