Պարոն սխալմունք թուրքերեն՝ Bay Yanlış | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թեմա | սեր |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Դենիզ Յորուլմազեր |
Գլխավոր դերերում | Ջան Յաման Օզգե Գյուրել |
Պրոդյուսեր | Ֆարուք Թուրգութ |
Սցենարիստ | Ասլը Զենգին Բանու Զենգին |
Երաժշտություն | Ջեմ Յողեթ |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 14 |
Էկրաններին է | 2020 թվականի հունիսի 26-ից հոկտեմբերի 2-ը |
Հեռուստաալիք | FOX |
Ընկերություն | Gold Film |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Պարոն սխալմունք (թուրքերեն՝ Bay Yanlış), թուրքական հեռուստասերիալ, որը 2020 թվականի հունիսի 26-ից հոկտեմբերի 2-ը ցուցադրվել է FOX հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալի ռեժիսորը Դենիզ Յորուլմազերն է, իսկ պրոդյուսերը՝ Ֆարուք Թուրգութը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջան Յամանը և Օզգե Գյուրելը[1]։
Օզգյուր Աթասոյը 30-ամյա երիտասարդ տղամարդ է, որը վարում է ազատ կյանք, ոչ մի բանի լուրջ չի վերաբերում այն բանից հետո, երբ դադարեց վստահել կանանց, քանի որ իրեն դավաճանել էին։ Նա Ստամբուլի ամենահայտնի բարերից մեկի սեփականատերն է։ Իսկ Էզգին հակառակն ամեն ինչին շատ լուրջ է վերաբերվում, փորձում է բոլորին օգնել, հավատում է մեծ սիրուն և ցանկանում է ստեղծել ընտանիք։ Սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ 30-րդ տարելիցին Էզգին ընկնում է հուսահատության մեջ՝ կարծելով, որ ժամանակը գնում է, իսկ ինքը չի կարողանում գտնել իրեն հարմար տղամարդ։ Մի անգամ Օզգյուրը, որին Էզգին շուտվանից էր ճանաչում, որոշում է օգնել նրան՝ գտնելու իր տղամարդուն։ Սակայն ժամանակին համընթաց Օզգյուրը հասկանում է, որ սիրահարվել է Էզգիին[2]։
Եթերաշրջան | Օր և ժամ | Եթերաշրջանի մեկնարկ | Եթերաշրջանի ավարտ | Սերիաների քանակ | Սերիաների ցանկ | Թվական | Հեռուստաընկերություն |
---|---|---|---|---|---|---|---|
1-ին եթերաշրջան | Ուրբաթ, 20։00 | Հունիսի 26, 2020 | Հոկտեմբերի 2, 2020 | 14 | 1-14 | 2020 | FOX |
|