Պարսկական պսևդոցիկլոֆիս |
---|
Pseudocyclophis persicus |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Pseudocyclophis persicus
|
Հատուկ պահպանություն |
|
|
Պարսկական պսևդոցիկլոֆիս (լատին․՝ Pseudocyclophis persicus), պարսկական էյրենիս, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի լատին․՝ Pseudocyclophis ցեղի օձ։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի մարզի նախալեռներում։ Տարածված է կիսաանապատային ու թփուտային բուսականությամբ քարքարոտ, կավահողային չոր կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ։ Վարում է գլխավորապես փորող կենսակերպ։ Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հազվադեպ հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում, հողի փխրուն շերտերում։
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (9-37 սմ), պոչը մոտ 4-5 անգամ կարճ է։ Մարմինը շատ բարակ է, գլուխը մարմնից թույլ է տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով։ Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։ Մեջքը բաց ձիթապտղագույն է՝ շագանակագույն երանգով, մարմնի հետևի կեսը՝ ավելի բաց գույնի։ Դունչը բաց գույնի է, գլխի մնացած մասը՝ սևագորշ։ Պարանոցի վրա կա ոչ շատ լայն վզնոցանման գիծ։ Էգերի մեջքի առջևի մասում նկատելի են նեղ, լայնակի զոլեր։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է։
Սնվում է մանր անողնաշարավորներով։ Բազմացումն ուսումնասիրված չէ։
Ձվադրում է ամռան երկրորդ կեսին։ Ձվերը երկարավուն են (14- 15x5-6 մմ)։ Մարդու և կենդանիների համար անվնաս է։ Որպես հազվադեպ հանդիպող տեսակ՝ առաջարկվել է գրանցել Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|