![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 215647-85-1 |
DrugBank | DB00022 |
ECHA InfoCard | 100.208.164 ![]() |
Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b, վաճառքային անվանումը՝ Պեգինտրոն, դեղորայք՝ հեպատիտ C-ի և մելանոմայի բուժման համար[1]։ Հեպատիտ С-ի դեպքում այն սովորաբար կիրառում են ռիբավիրինի հետ և առողջացումը տատանվում է 33-ից 82%-ի սահմանում[1][2]։ Մելանոմայի դեպքում այն կիրառվում ի ենթամաշկային ներարկումների ձևով ի հավելում վիրաբուժական օգնությանը[1]։
Կողմնակի ազդեցությունները ընդհանուր են[3]։ Դրանք կարող են ներառել գլխացավեր, հոգնածության զգացողություն, տրամադրության փոփոխություն,քնի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, սրտխառնոց, ցավ՝ ներարկման տեղում և տենդ[1]։ Ծանր կողմնակի ազդեցությոններն են՝ փսիխոզ, լյարդի հետ կապված խնդիրներ, սրտի ռիթմի խանգարումներ և ինֆեկցիաներ[1]։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում կիրառել ռաբիվիրինի հետ[1]։ Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b-ն ալֆա-ինտերֆերոնային դեղորայքների ընտանիքից է[1]։ Պեգիլացումը պաշտպանում է մոլեկուլներին քայքայումից[3]։
Միացիալ Նահագներում պեգիլացված ինտերֆերոնը թույլատրվել է կիրառել որպես դեղորայք 2001 թվականին[1]։ Այն ընդգրկված է ՀԱԿ-ի հիմնական դեղորայքների ցանկում[4]։ Զարգացող երկրներում 12 շաբաթվա համար նախատեսված դեղորայքի մեծածախ արժեքը տատանվում է 500-ից 4800 ԱՄՆ դոլլարի սահմանում[5]։ ԱՄՆ-ում դեղորայքի արժեքը կազմում է մոտավորապես 8400 ԱՄՆ դոլլար, այն դեպքում, որ Մեծ Բրիտանիայում 12 շաբաթվա բուժման արժեքը 1595 ֆունտ է[6]։
Այն կիրառվում է հեպատիտ C-ի և մելանոմայի բուժման համար[1]։ Հեպատիտ C-ի դեպքում այն սովորաբար կիրառում են ռիբավիրինի հետ[1]։ Մելանոմայի համար կիրառվում է վիրաբուժական միջամտության հետ համատեղ[1]։
Հեպատիտ C-ի բուժման համար կարող է կիրառվել նաև բոցեպրեվիրի, տելապրեվիրի, սիմեպրեվիրի կամ սոֆոսբուվիրի հետ[3]։
Հեպատիտ С-ի տիպ 1 գենոտիպի դեպքում, բուժման համար կիրառվող պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2a-ն կամ պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2b-ն զուգակցված ռիբավիրինի հետ, կախված ինտերֆերոն-լամբդա 3-ի գենետիկական պոլիմորֆիզմից (գտնվում է մարդու IL28B-ի գենի հարևանությամբ), բուժման պատասխանը տարբեր է լինում։ Այն հիվանդները, ովքեր վարակված են տիպ 1 գենոտիպով հեպատիտ С-ի վիրուսով և կրում են ինտերֆերոն-լյամբդա 3-ը կոդավորող գենեի որոշակի ալելներ, բուժումից հետո ավելի մեծ հավանականությամբ են հասնում հաստատուն վիրուսաբանական ցուցանիշների, քան մյուսները։ Ավելի ուշ, եղան զեկուցումներ այն մասին, որ այդ գենոտիպը ասոցացվում է վիրուսի բնական քլիրենսի բարձր հավանականության հետ։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավերը, հոգնածության զգացողությունը, տրամադրության փոփոխությունը, քնի հետ կապված խնդիրները, մազաթափությունը, սրտխառնոցը, ցավը՝ ներարկման տեղում և տենդը[1]։ Ծանր կողմնակի ազդեցությոններն են՝ փսիխոզ, լյարդի հետ կապված խնդիրներ, սրտի ռիթմի խանգարումներ և ինֆեկցիաներ[1]։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում դեղորայքը կիրառել ռաբիվիրինի հետ[1]։
Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ի ազդեցության գլխավոր մեխանիզմներից մեկը JAK-STAT ազդակային տրանսդուկցիայի ակտիվացումն է։ Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ն կապվում է ինտերֆերոն-ալֆայի ընկալիչ 1 և 2-ի (IFNAR1/2) հետ։ Երբ լիգանդը միանում է IFNR1-ին, Tyk2 սպիտակուցը ֆոսֆորիլացվում է և իր հերթին ֆոսֆորիլացնում է IFNR2-ին միացած JAK 1-ին։ Այնուհետև, JAK-ը և Tyk2-ը համապատասխանաբար ֆորսֆորիլացնում և ակտիվացնում են STAT1-ին և 2-ին։ Ֆոսֆորիլացված STAT-ները դիսոցացվում են ընկալիչներից և միանալով p48-ին և IRF9-ին ձևավորում են ինտերֆերոն խթանող տրանսկրիպցիոն գործոն 3 (ISGF3). Տրանսկրիպցիոն գործոնը տեղափոխվում է կորիզ, ակտիվացնում է որոշ գեների տրանսկրիպցիան, այդպիսով մասնակցում է բջջային ցիկլի, տարբերակման, ապոպտոզի և իմուն պատասխանի կառավարմանը։
Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ն գործում է որպես մուլտիֆունկցիոնալ իմունոռեգուլյատոր ցիտոկին, որը ակտիվացնում է մի քանի գեների, այդ թվում ինտերլեյկին 4-ի տրանսկրիպցիան։ Այս ցիտոկինի ազդեցության հետևանքով T-հելպերը վերածվում է 2-րդ տիպի T-հելպերի։ Ի վերջո սա բերում է B բջիջների ակտիվացման և հակամարմինների արտադրության խթանման։
Ալֆա ինտերֆերոն տիպ 1-ի մեկ այլ ազդեցության մեխանիզմ է՝ չարորակ բջիջներում ապոպտոզի ակտիվացումը։ Հետազոտությունները ցույց են տնվել, որ ինտերֆերոն ալֆան արգելակում է բջջային ցիկլը U266, Daudi և Rhek-1 բջջային կուլտուրաներում։
Կատարվել են մի շարք հետազոտություններ, պարզելու համար կասպազների և ցիտոքրոմ с-ի դերը ապոպտոզի գործընթացում։ Համաձայն այդ հետազոտությունների՝ կասպազ 3-ը, 8-ը և 9-ը կարևոր դեր են խաղում ապոպտոզի ակտիվացման կասկադում։ Բացի այդ ցույց է տրվել, որ ինտերֆերոն ալֆայի ազդեցությամբ միտոքոնտրիումների թաղանթները կորցնում են պոտենցիալը, ինչի հետևանքով միտոքոնդրիումներից ձերբազատվում է ցիտոքրոմ c-ն։
Դեղորայքը մշակել է Schering-Plough-ը. Merck-ը ստեղծել էր դեղորայքը մելանոմայի բուժման համար՝ Sylatron վաճառքային անունով։ Դեղորայքի կիրառման հավանությունը տրվել 2011 թվականի ապրիլին։
|