Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Nafplio Municipality? |
Վայր | Նաֆպլիոն |
Հասցե | Βασ. Αλεξάνδρου 1 και Σοφρώνη, 21100, Ναύπλιο |
Հիմնադրվել է | 1974[1] |
Հիմնադիր | Ioanna Papantoniou? |
Կայք | pli.gr(անգլ.) |
![]() | |
![]() |
Պելոպոնեսյան բանահյուսական ‘Vas. Papantoniou’ հիմնադրամ կամ՝ PFF (հունարեն՝ Πελοποννησιακό Λαογραφικό Ίδρυμα, հապավված՝ ΠΛΙ), շահույթ չհետապնդող մշակութային հիմնարկություն և թանգարան Հունաստանի Նաֆպլիոն քաղաքում։ Հիմնադրել է բանահյուսագետ և թատերական նկարիչ Իոաննա Պապանտոնիուն՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Վասիլիոս Պապանտոնիուի։ PFF-ի նպատակն է հայտնաբերել, պահպանել, ուսումնասիրել և ներկայացնել հույների նյութական մշակույթը[2]։
PFF -ը հիմնադրվել է 1974 թվականին[3] Իոաննա Պապանտոնիուի նախաձեռնությամբ։ 1981 թվականից զբաղեցրել է 20-րդ դարասկզբին կառուցված և Պապանտոնիուների տոհմին պատկանող մի շենք, որը վերածվել է թանգարանի։ Այդ նույն տարում PFF-ը հռչակվել է «Տարվա եվրոպական թանգարան» և արժանացել գլխավոր մրցանակին (European Museum of the Year Main Award (EMYA)[4]: 1970-1980-ական թվականներին հիմնադրամը բանահյուսական-բանահավաքչական գործունեություն է ծավալել, հետազոտություններ իրականացրել Հունաստանում, Կիպրոսում, Հյուսիսային Իտալիայի հունական համայնքներում, գրի առել տեղեկություններ, գրական չափածո ու արձակ ստեղծագործություններ, ձայնագրել երաժշտություն, տեսանկարահանել ժողովրդական պարեր, ժողովել փաստաթղթեր, ինչպես նաև՝ նախաարդյունաբերական դարաշրջանի մանկական հնաոճ խաղալիքներ[5]։
1989 թվականին PFF-ը Նաֆպլիոնում՝ երկաթուղային հին կայարանում հիմնադրել է մանկական թանգարան[6]։ Դրանից չորս տարի անց Մելինա Մերկուրին, որ այն ժամանակ Հունաստանի մշակույթի նախարարն էր, PFF-ին է պահ տվել հելլենական ազգային տարազի արխիվը (Hellenic National Costume Archives): Հիմնադրամի կառավարմանը հանձնված կառույցները, սարքավորումները 1999 թվականին նորոգվել, նորացվել են[5]։ 2013-ին PFF-ն իր ծավալած մշակութային եռանդուն ու նպատակասլաց գործունեության համար արժանացել է Աթենքի ակադեմիայի մրցանակին[7][8]։
Հիմնադրամի թանգարանային բազմաթիվ ցուցանմուշներ ներկայացվել են աշխարհի զանազան երկրներում կազմակերպված ամենատարբեր ցուցահանդեսներում, ներառյալ Աթենքը, Սալոնիկը, Բրյուսելը, Դալլասը, Լիմասոլը, Լոնդոնը[5]... PFF-ն իր գործունեությունը ծավալում է՝ համագործակցելով Բենակիի թանգարանի[5], Նաֆպլիոյի համայնքապետարանի, Նիկոզիայի քաղաքապետարանի[5], Հարոկոպիոյի համալսարանի[9], «Հելլենական աշխարհ» հիմնադրամի, Լոնդոնի հելլենական կենտրոնի[10], արվեստի Թելոգլիոն հիմնադրամի[11] ևայլ հաստատությունների ու կազմակերպությունների հետ։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ» հոդվածին։ |