Պենելոպա Ուենզլի | |
Կրթություն՝ | Քուինսլենդի համալսարան և Rosa Bassett School? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Տուվումբա, Քվինսլենդ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Պարգևներ | |
Պենելոպա Ուենզլի (անգլ.՝ Penelope Wensley, հոկտեմբերի 18, 1946[1], Տուվումբա, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի քաղաքական գործիչ և դիվանագետ, 2008-2014 թվականներին եղել է Քվինսլենդի 25-րդ նահանգապետ, 2005-2008 թվականներին Ֆրանսիայում եղել է Ավստրալիայի դեսպանը, 2001-2004 թվականներին՝ Հնդկաստանում Ավստրալիայի գլխավոր հյուպատոսը, 1997-2001 թվականներին Միավորված ազգերի կազմակերպությունում՝ Ավստրալիայի մշտական ներկայացուցիչը[4][5]։
Պենելոպե Ուենզլին սովորել է Քվինսլենդի համալսարանում և գերազանցությամբ ավարտել է այն 1968 թվականին (այլ տեղեկությունների համաձայն՝ 1967 թվականին)՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան (B.A.)[6]։
1968 թվականից սկսվել է Պենելոպա Ուենզլիի դիվանագիտական կարիերան։ 1969-1973 թվականներին Փարիզում աշխատել է Ավստրալիայի դեսպանատանը՝ որպես 3-րդ, 2-րդ և 1-ին քարտուղար։ 1975-1977 թվականներին աշխատել է Մեխիկոյում (Մեքսիկա)՝ որպես ավստրալիական առաքելության տեղակալ։ 1982-1985 թվականներին Ուենզլին Նոր Զելանդիայում եղել է Ավստրալիայի գերագույն հանձնակատարի տեղակալը։ 1986-1988 թվականներին Հոնկոնգում եղել է Ավստրալիայի գլխավոր հյուպատոսը։ 1993-1996 թվականներին Ուենզլին եղել է Ժնևում (Շվեյցարիա) ՄԱԿ-ի Ավստրալիայի դեսպանը և մշտական ներկայացուցիչը։ Բացի այդ, 1992-1996 թվականներին աշխատել է որպես դեսպան, որը պատասխանատու է եղել շրջակա միջավայրի պահպանության համար (անգլ.՝ Ambassador for the Environment):
1997 թվականի օգոստոսի 8-ին Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Դաուները հայտարարել է Պենելոպե Ուենզլիին ՄԱԿ-ում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ նշանակման մասին, նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը[7]։ 2001 թվականի օգոստոսի 28-ին Դաուները հայտարարել է Ուենզլիին Հնդկաստանում Ավստրալիայի գերագույն հյուպատոսի պաշտոնում նշանակելու մասին։ 2005 թվականի հունվարի 14-ին Դաուները հայտարարել է Ուենզլիին Ֆրանսիայում Ավստրալիայի դեսպան նշանակելու մասին[8]։
2008 թվականի հուլիսի սկզբին հայտարարվել է, որ Պենելոպա Ուենզլին կդառնա Քվինսլենդի 25-րդ նահանգապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Քվենտին Բրայսին, որին նշանակել էին Ավստրալիայի գեներալ-նահանգապետ[9][10]։ Ուենզլին նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2008 թվականի հուլիսի 29-ին։ 2013 թվականի հունվարին Պենելոպան հայտարարել է, որ նահանգապետի իր լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 2014 թվականի հուլիսը[11]։ Ուենզլին Քվինսլենդի նահանգապետ է աշխատել ուղիղ վեց տարի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 29-ը։
2001 թվականի հունվարին Պենելոպա Ուենզլին դարձել է Ավստրալիայի շքանշանի սպա (A.O.)[12], իսկ 2011 թվականի հունվարին դարձել Ավստրալիայի շքանշանի կոմպանիոն (A.C.)[13]։ 2009 թվականին դարձել է Ֆրանսիայի «Ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա[14]։ Պենելոպե Ուենզլիին շնորհվել է Քվինսլենդի համալսարանի (1994), Գրիֆիտի համալսարանի (2008), Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի (2011) և Ջեյմս Կուկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[15]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպա Ուենզլի» հոդվածին։ |