Պենչո Սլավեյկով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1866[1][2][3] |
Ծննդավայր | Տրյավնա, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա[4][5] |
Վախճանվել է | մայիսի 28 (հունիսի 10), 1912[1][2][3] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Բրունատե, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրադարանավար և գրող |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարան |
Համատեղ ապրող | Mara Belcheva? |
Pencho Slaveykov Վիքիպահեստում |
Պենչո Սլավեյկով (բուլղար․՝ Пенчо Петков Славейков, ապրիլի 27, 1866[1][2][3], Տրյավնա, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա[4][5] - մայիսի 28 (հունիսի 10), 1912[1][2][3], Բրունատե, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), բուլղարացի գրող, Misal («Միտք»)շրջանակի մասնակիցներից։
Գրող Պետկո Ռաչև Սլավեյկովի կրտսեր որդին։
Ծնվել է Տրյավնայում, Բուլղարիայի ազգային զարթոնքի ժամանակահատվածում, Պետկո Սլավեյկովի և Իրինա Ռայկովայի ընտանիքում։ Կրթություն ստացել է Տրավնյայում, Ստարա Զագորայում, Պլովդիվում։ 1883 թվականին նա դառնում է Պլովդիվի ռեալական գիմնազիայի լավագույն սաներից մեկը։
1884 թվականի հունվարին դժբախտ պատահար է տեղի ունենում։ 18-ամյա Պենչոն ձյան տակ քնում է նստարանի վրա, որի հետևանքով հիվանդանում է թոքաբորբով, և չնայած Պլովդիվում, Սոֆիայում, Լայպցիգում, Բեռլինում ու Փարիզում երկարմյա բուժումից հետո նրա մոտ լուրջ խանգարումներ են ի հայտ գալիս, առանց ձեռնափայտի չի կարողանում քայլել, խոսում և գրում է դժվարությամբ։ Նրա մոտ ի հայտ է գալիս մելանխոլիա և նա միակ բուժումը գտնում է գրականության մեջ։
Սլավեյկովի աշխատանքները ներառում են բանաստեղծություններ, մտերմիկ զրույցներ։ Համագործակցել է մի շարք ամսագրերի հետ, որոնք տպագրել են նրա գործերը։ Կյանքի մի մասն անց է կացրել Լայպցիգում, որտեղ սովորել է փիլիսոփայություն, ծանոթացել գերմանական գրականության, մտքի և արվեստի ստեղծագործությունների հետ։
1898 թվականին, վերադառնալով Բուլղարիա, մի շարք ակնառու գրողների հետ, ինչպիսիք են Կրեսյու Կրեստևը, Պետկո Թոդորովը, Պեյո Յավորով, միացել է Միսալ գրական շրջանակին, 1901–1909 թվականներին եղել է Բուլղարիայի ազգային գրադարանի տնօրենի օգնական, 1909–1911 թվականներին՝ տնօրեն, 1908–1909 թվականներին՝ Իվան Վազովի անվան ազգային թատրոնի տնօրեն։
1909 թվականին ուղարկվել է Մոսկվա, Ստամբուլ, Աթենք, Նեապոլ, Սորենտո, Հռոմ (1911), որտեղ ուսումնասիրել է գրադարանների զարգացումները։
Մշակույթի նախարար Ստեֆան Բոբչևի հետ քաղաքական թյուրիմացությունների պատճառով 1911 թվականի հուլիսի 10-ին ազատվել է Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից, հեռացել է Բուլղարիայից, բնակվել Ցյուրիխում, Լյուցերնում, Գյոշենենում, Անդերմատում, Լուգանոյում, Շվեյցարիայի այլ վայրերում նախքան Իտալիայում հաստատվելը, որտեղ երեք ամիս մնալուց հետո, 1912 թվականի մայիսին մեկնում է Ֆլորենցիա, Էնգադին՝ բուժման փնտրտուքներով։ Մայիսի վերջում մեկնում է Բրունատե՝ Կոմո լճի մոտ, որտեղ էլ մահանում է 1912 թվականի հունիսի 10-ին։
Սլավեյկովը թաղված է Բրունատեի գերեզմանատանը, մասունքները տեղափոխվել են Բուլղարիա 1921 թվականին։
Սլավեյկովը պատկերված է 1999 և 2006 թվականներին թողարկված բուլղարական 50 լևի հակառակ կողմում[6]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենչո Սլավեյկով» հոդվածին։ |
|