Պետեր ֆոն Վինտեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Peter von Winter |
Ծնվել է | օգոստոսի 28, 1754[1] Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Երկիր | Բավարիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1825[2][1] (71 տարեկան) Մյունխեն, Բավարիայի թագավորություն[1] |
Գերեզման | Հին հարավային գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, դասական երաժշտություն և պատարագի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Պարգևներ | |
Peter Winter (composer) Վիքիպահեստում |
Պետեր ֆոն Վինտեր ( գերմ.՝ Peter von Winter, օգոստոսի 28, 1754[1], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1825[2][1], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[1]), գերմանացի օպերային կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը կապ է Մոցարտի և Վեբերի միջև։
Պետեր ֆոն Վինտերը ծնվել է 1754 թ․ օգոստոսի 28-ին Մանհայմում։ Պետերի հայրն աշխատել է որպես ոստիկան քաղաքային դատարանում։ Տղան եղել է բազմակողմանի զարգացած և արդեն 10 տարեկանում Մանհայմի նվագախմբում նվագել է ջութակ, իսկ հետո նաև կոնտրաբաս։ Մանհայմում Վինտերի ուսուցիչը եղել է Գեորգ Ֆոգլերը։
1778 թվականին Վինտերը նվագախմբի հետ մեկնում է Մյունխեն։ Նույն թվականին ամուսնանում է դերձակուհի Մարիաննա Գրոսերի աղջկա հետ։ 1780 թ․ իր գործընկեր Ֆրանց Տաուշի հետ Պետերը մեկնում է Վիեննա՝Անտոնիո Սալիերիի մոտ ուսուցման համար։
30 օպերաների մեծ մասը, գրված 1778-ից 1780 թվականներին, եղել են հաջողված։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը եղել է երաժշտական դրամա «Ընդհատված զոհաբերություն» ( գերմ.՝ Das unterbrochene Opferfest)-ը, որը առաջին անգամ կատարել է 1796 թվականին Վիեննայում։ Այդ օպերայի ձայնային կվարտետը Բեթհովենը օգտագործել է WoO 75 ստեղծագործության մեջ[3]՝ որպես դաշնամուրի համար գրված 7 պարեղանակների թեմա։ Բացի դրանից, 1798 թվականին Վիեննայում Վինտերը գրում է «Լաբիրինտ կամ կռիվ տարերքների հետ» ( գերմ.՝ Das Labyrinth oder Der Kampf mit den Elementen), որի լիբրետոն նրա համար գրել է Էմմանուել Շիկանդերը, ինչպես Մոցարտի «Կախարդական սրինգ»-ի շարունակությունը։
1878 թվականից նա եղել է փոխ-, իսկ 1798 թվականից՝ կապելմեյստեր Մյունխենի պալատական խմբական անսամբլում։
1803 թվականին կոմպոզիտորն այցելում է Լոնդոն։ 1808 թվականին նա դառնում է Փարիզի կոնսերվատորիայի անդամ, իսկ 1815 թվականին՝ Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի։ Պալատական երաժշտի 50-ամյա ստեղծագործության շնորհիվ 1814 թվականի մարտի 23-ին Բավարիայի թագավոր Մաքսիմիլիանը Վինտերին պարգևատրում է Բավարիայի թագավորության պատվո շքանշանով։
Բացի դրամատիկական աշխատանքից, Պետեր ֆոն Վինտերը ստեղծել է նվագախմբային երաժշտություն (սիմֆոնիաներ և համերգներ նվագախմբի համար), կամերային ստեղծագործություններ և սրբազան երաժշտություններ։
1817 թվականին Վինտերը գրում է իր ամենահայտնի օպերաներից մեկը՝ Մաոմետտոն ( գերմ.՝ Maometto)։ Նրա հաջորդ օպերան «Երգչուհին և դերձակը» ( գերմ.՝ Der Sänger und der Schneider), թողարկվել է 1820 թվականին Մյունխենում, որտեղ էլ նա մահացավ 1825 թվականի հոկտեմբերի 17-ին։ Նրա մահից հետո «Ընդհանուր երաժշտական թերթ»-ը գրել է մեծ մահախոսական, որտեղ Վինտերին անվանել է իր ժամանակի ամենակարևոր գերմանացի կոմպոզիտորը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր ֆոն Վինտեր» հոդվածին։ |
|