Պետրե Անդրեևսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1934 |
Ծննդավայր | Դեմիր Հիսար, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 2006 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Գերեզման | Sloeštica |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և գրող |
Լեզու | մակեդոներեն |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Կրթություն | Սկոպյեի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Pirey? |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա |
Petre M. Andreevski Վիքիպահեստում |
Պետրե Միտո Անդրեևսկի (մակեդոներեն՝ Петре Мито Андреевски, հունիսի 25, 1934, Դեմիր Հիսար, Հյուսիսային Մակեդոնիա - սեպտեմբերի 25, 2006, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ[1]։ Գրական մի շարք մրցանակների դափնեկիր, մակեդոնական գրականության դասական[2]։
Պետրե Անդրեևսկին ծնվել է 1934 թվականի հունիսի 25-ին Մակեդոնիայի Դեմիր-Հիսար շրջանի Սլոեշտիցա գյուղում։ Տարրական դպրոց հաճախել է ծննդավայրում, ապա սովորել է Բիտոլայի դպրոցում։ Այնուհետև սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում Սկոպյեում։ Որպես խմբագիր աշխատել է Մակեդոնիայի ազգային հեռուստատեսությունում։ Եղել է նաև Razgledi ամսագրի խմբագիրը։ 2000 թվականի մայիսին դարձել է Մակեդոնիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ, ինչպես նաև եղել է Մակեդոնացի գրողների միության անդամ։
1984 թվականին Պետրե Անդրեևսկու ընտրյալ ստեղծագործությունները լույս են տեսել չորս հատորով։ Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են նաև մակեդոնական գրականության անթոլոգիայում՝ հրատարակված ինչպես գրողի հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով և հրատարակվել առանձին գքերով։
Պետրե Անդրեևսկին մահացել է Սկոպյեում 2006 թվականի սեպտեմբերի 25-ին, 72 տարեկան հասակում։ Թաղվել է հայրենի գյուղում[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրե Անդրեևսկի» հոդվածին։ |