Պետրոսինելլա | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Ջիամբատիստա Բազիլե |
Երկիր | Նեապոլի թագավորություն |
Հրատարակվել է | 1634 |
«Պետրոսինելլա», նեապոլական գրական հեքիաթ՝ գրված Ջանբատիստա Բազիլեի կողմից։ Այն ներառված է իր՝«Lo cunto de li cunti» (Հեքիաթների հեքիաթը) կամ «Պենտամերոն» հեքիաթների ժողովածուում, որը գրվել է 1634 թվականին[1]։ Բանահյուսական «Աշտարակի օրիորդները» պատմությունների առավել հայտնի տարբերակը «Ռապունցելն» է, որը գոյություն ունեցող ամենավաղ արձանագրված պատմությունն է[2]։
Մի հղի կին մարդակերի այգուց մաղադանոս է գողանում և համաձայնվում իր աղջկանից հրաժարվել, երբ հրեշն աղջկան բռնի։ Երեխան ծնվում է և անվանակոչվում Պետրոսինելլա՝ ի պատիվ իտալական «մաղադանոս» բառի (ժամանակակից բառը՝ prezzemolo)[3]: Մարդակերը հետևում է՝ ինչպես է աղջիկը մեծանում իր մոր խնամքի ներքո, և հաճախ հիշեցնում մոր տված խոստման մասին։ Պետրոսինելլան, անտեղյակ լինելով խոստմանը, պատմում է մորը հրեշի մեկնաբանությունների մասին։ Զայրացած մայրը ասում է աղջկան ՝ փոխանցել հրեշին, որ ինքը կկատարի իր խոստումը։
Մարդակերը Պետրոսինելլային մազերից քաշելով տանում է փակում խոր անտառների մեջ գտնվող աշտարակում, որն ուներ միայն մի պատուհան։ Մարդակերը աշտարակ էր բարձրանում միայն աղջկա չափազանց երկար մազերի շնորհիվ։ Հրեշն աղջկան սովորեցնում է «կախարդանքի արվեստին»։ Մի օր արքայազնը օդում տեսնում է նրա մազերը։ Պետրոսինելլան, լսելով նրա սիրո ջերմ խոտովանությունը, օդային համբույր է ուղարկում նրան։ Ի վերջո արքայազնին հաջողվում է Պետրոսինելլայի երկար մազերի միջոցով բարձրանալ աշտարակ՝ ընդօրինակելով մարդակերի ձայնը։ Զույգը շարունակում է գիշերային տեսակցությունները։ Հարևանուհին զույգի սիրավեպի մասին պատմում է մարդակերին։
Պետրոսինելլան պատահաբար լսում է, որ իր գաղտնիքը բացահայտվել է և պլանավորում է արքայազնի հետ քաղաք փախչել։ Աշտարակից պարանասանդուղքով իջնելուց առաջ Պետրոսինելլան գողանում է կախարդական ընկույզներ և կաղիններ, որոնք նետում էր, որպեսզի իրենց հետապնդող մարդակերի ուշադրությունը շեղի։ Առաջին հատիկը վերածվում է շան, որին մարդակերը մի կտոր հաց է տալիս։ Երկրորոդը առյուծ է դառնում, որին հրեշը մոտակա դաշտից ավանակ է տալիս ուտելու համար, և աղջիկը ավանակի մորթին օգտագործում է որպես վերարկու։ Երրորդը գայլ է դառնում և կուլ տալիս մարդակերին։
Մարդակեր հրեշը պարտվում է, իսկ զույգն ազատված է։ Պետրոսինելլան և արքայազնը, վերջինիս հոր համաձայնությամբ, ամուսնանում են։
Պետրոսինելլան բավականին տարբերվում է 1812 և 1857 թվականներին Գրիմ եղբայրների գրած «Ռապունցել»-ից[4]։ Հատկանշական է, որ Գրիմ եղբայրները չեն նշում օրիորդի ո՛չ կախարդանքի արվեստ սովորելու, ո՛չ էլ փախուտի մասին, որտեղ նա օգտագործում է այդ կարողությունները, որպեսզի հետապնդող սրիկայից[3] փրկի իրեն և արքայազնին։ Գրիմ եղբայրների տարբերակում հղի կնոջ ամուսինն է բույսը գողանում։ Աղջիկը գնում է հրեշի մոտ անմիջապես ծնվելուց հետո, և մարդակերը կտրում է նրա մազերը, որպեսզի խաբեությամբ աշտարակ մտցնի արքայազնին, ինչն էլ նրա կուրության պատճառն է դառնում[3]։ Բացի այդ՝ Բազիլեն չի ներառել օրիորդի արտամունական հղիության և երկվորյակների ծննդի մասին, որը հիշատակվում է միայն 1812 թվականի կրկնության մեջ[5]։
Այս տարբերութունները բացատրվոմ են նրանով, որ Գրիմ եղբայրները օգտագործում են Շարլոտե-Ռոուզ դե Կմունտ դե Լա Ֆորսի «Պերսինետե» պատմության ֆրանսերեն թարգամությունը[3]։ Պատմության գերմանական բանավոր տարբերակի մասին չկա որևէ ապացույց, չնայած Գրիմ եղբայրները հավատում էին, որ նրանք արձանագրել են գերմանական հեքիաթը[5]։