Պեր Հեգգե | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1940 |
Ծննդավայր | Տրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 12, 2023[2][3][4][…] (83 տարեկան) |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Faculty of Humanities, University of Oslo? |
Գիտական աստիճան | Cand.mag.? և Examen artium? (1959) |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր, սյունակագիր, կենսագիր և խմբագիր |
Ծնողներ | մայր՝ Mary Hegge?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա |
Per Egil Hegge Վիքիպահեստում |
Պեր Հեգգե (նորվ.՝ Per Egil Hegge, մարտի 6, 1940, Տրոնհեյմ, Սյոր Տրյոնդելագ[1] - հոկտեմբերի 12, 2023[2][3][4][…]), նորվեգացի լրագրող։
Ծնվել է Նորվեգիայի իր մեծությամբ 3-րդ քաղաքում՝ Տրոնհեյմում ուսուցիչների ընտանիքում։ 1941 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Ինդերհոյ[8].[9][10]
Զինվորական ծառայությունը անցկացրել է Նորվեգիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումում՝ սովորելով ռուսերեն։ Լրագրողի կարիերան սկսել է Նորվեգիայի հեռագրային գրասենյակում, այնուհետև՝ 1962 թ.-ին աշխատանքի է անցել Aftenposten թերթում՝ աշխատելով այնտեղ մինչև իր կարյերայի ավարտը։ 1963-1965 թթ.-ներին Լոնդոնի թերթերից մեկում աշխատել է որպես թղթակից, այնուհետև աշխատել է Նորվեգիայում։ 1968 թ.-ին արժանացել է Narvesen Prize մրցանակի[11]։
1969-1971 թթ.-ներին եղել է Aftenposten թերթի մոսկովյան թղթակիցը։ 1971 թ.-ին արտաքսվել է ԽՍՀՄ-ից, որի պատճառներից մեկն էլ այն էր, որ նա եղել է առաջին լրագրողը, ով հարցազրույց է վերցրել Ալեքսանդր Սոլժենիցինից այն բանից հետո, երբ նա 1970 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։
1971-1979 թվականներին աշխատել է Նորվեգիայում։ 1977-1981թվականներին եղել է թերթի թղթակիցը Վաշինգտոնում։ Այդ ժամանակ նա բաժնի խմբագիր էր։ 1984-1988 թվականներին աշխատել է մշակութային բաժնի ղեկավար։ Թոշակի է անցել 2005 թ.-ին[12]։
1985 - 1988 թվականներին Հեգգեն ղեկավարել է PEN International ակումբի նորվեգական մասնախյուղը։ Մի քանի գրքերի հեղինակ է։ Իր գրքերի հիմնական թեմատիկան է միջազգային հարաբերությունները։ Վերջին տարիներին մի քանի գրքեր է գրել նորվեգերենի ճիշտ կիրառմանը։ Գրել է նաև Օտտո Սվերդրուպի (1996), Ֆրիտյոֆ Նանսենի (2002) և Նորվեգիայի Հարոլդ V թագավորի (2006) կենսագրությունները։ Նրա գրած Նանսենի կենսագրությունը 2007 թ.-ին թարգմանվել է հայերեն[13]։ Հեգգենը հայտնի է նաև որպես դասախոս[14]։
2003 թ.-ին պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանով։