Պերա թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և մասնավոր թանգարան |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Բեյօղլու |
Հիմնադրվել է | 2005 |
Այցելուներ | 10 000 մարդ |
Կայք | en.peramuzesi.org.tr և peramuzesi.org.tr |
Պերա թանգարան (թուրքերեն՝ Pera Müzesi), գեղարվեստական թանգարան Ստամբուլի Բեյօղլու շրջանի Տեպեբաշի թաղամասում։ Թանգարանը գտնվում է Սահմանադրության պողոտայի (Meşrutiyet) 65 շենքում (Իստիկլյալ պողոտայի և Թաքսիմ հրապարակի հարևանությամբ)։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է XIX դարի օրիենտալ արվեստը։
2005 թվականին թանգարանը հիմնադրել է Suna and İnan Kıraç հիմնադրամը։ Այն տեղակայված է պատմական նախկին «Բրիստոլ հյուրանոցի» շենքում, որը նախագծել և 1893 թվականին կառուցել է ճարտարապետ Աչիլ Մանուսոսը։ 2003 և 2005 թվականներին թանգարանը վերանորոգել է ճարտարապետ Սինամ Գենիմը, ով պահպանել է կառույցի ճակատային հատվածը, իսկ ինտերիերը փոխակերպել է ժամանակակից, լիովին կահավորված թանգարանի։
Պերա թանգարանում կազմակերպվում են կանոնավոր, միջազգային փոխառված ցուցահանդեսներ՝ ի լրումն թանգարանի մշտական հավաքածուների՝ արևելյան նկարներ, անատոլիական կշռման և չափման սարքեր, Kütahya սալիկներ և կերամիկա։
Թանգարանի օրիենտալ կտավների հավաքածուն կազմված է եվրոպական և օսմանյան/թուրք նկարիչների ստեղծագործություններից, այդ թվում նաև Օսման Համդի Բեյի աշխատանքներից՝ ներառյալ նրա հայտնի «Կրիաներ վարժեցնողը» կտավը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերա թանգարան» հոդվածին։ |
|