Պերինատալ ասֆիքսիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Ընկերք-արգանդային անբավարարություն Երկարատև ծննդաբերություն Հիպո- և հիպերտենզիա մոր մոտ |
Հետևանք | Թերթթվածնարյունություն, վանկական ուղեղային կաթված, մտավոր հետամնացություն և էպիլեպսիա |
Բժշկական մասնագիտություն | Նեոնատոլոգիա Մանկաբուժություն Մանկաբարձություն |
Հոմանիշներ | Նորածնային ասֆիքսիա Ծննդաբերական ասֆիքսիա |
Ռիսկի գործոններ | Մեկոնալ պտղաջրեր
Բազմապտուղ հղիություն Ցածր քաշով նորածիններ Ծանր էկլամպսիա և պրեէկլամպսիա Նախածննդյան և հետծննդյան անեմիա |
Պերինատալ ասֆիքսիա (հայտնի է նաև որպես նորածնային ասֆիքսիա կամ ծննդաբերական ասֆիքսիա), հիվանդություն, որը զարգանում է տևական ժամանակ պտղի օրգանիզմում թթվածնի մատակարարման խանգարման դեպքում։ Վերջինս զարգանում է երկար ծննդաբերական գործունեության ընթացքում։ Այն նաև ծննդաբերությունից հետո նորածնի ինքնաբուխ շնչառության բացակայությունն է։ Մահացության բարձր հաճախականության պատճառով հանդիսանում է լուրջ հիվանդություն, որը պահանջում է անհապաղ վերակենդանացման միջոցառումներ։ ԱՀԿ-ի համաձայն՝ պերինատալ ասֆիքսիայի ժամանակ դիտվում է մետաբոլիկ ացիդոզ, պորտային զարկերակից վերցրած արյան մեջ՝ pH < 7.20, ըստ Աբգարի սանդղակի՝ 0-3 բալ կյանքի 5-րդ րոպեին, ԿՆՀ-ի ախտահարման նշաններ (ցնցումներ, մկանային տոնուսի բարձրացում) կամ բազմաօրգանային ախտահարում։ Հիպօքսիայի ժամանակ նորածնի մոտ կարող են ախտահարվել սիրտը, թոքերը, լյարդը, աղիքները, երիկամները, սակայն գլխուղեղի ախտահարումը բավականին հաճախ է հանդիպում և արագ և ամբողջական բուժման հավանականությունը ավելի փոքր է։ Շատ դեպքերում նորածինները կարող են ապրել, սակայն գլխուղեղի ախտահարմամբ, որը հետագայում դրսևորվում է մտավոր և ֆիզիկական խանգարումներով։
Ամենից հաճախ առաջանում է անտենատալ (նախածննդյան) պատճառներից, ինչպիսիք են մոր արյան ճնշման անկումը կամ բարձրացումը, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում նորածնի ուղեղի արյան հոսքի խանգարումները։ Վերջինս կարող է առաջանալ անբավարար արյան շրջանառության կամ պերֆուզիայի, շնչառական խանգարումների, անբավարար օդափոխության (վենտիլիացիա) հետևանքով։ Պերինատալ ասֆիքսիան հասուն նորածինների մոտ հանդիպում է 1000 նորածիններից 2-10-ի մոտ, իսկ անհասների մոտ ավելի հաճախ է դիտվում[1]։ Ըստ ԱՀԿ-ի՝ տարեկան 4 միլիոն նորածնային մահ է տեղի ունենում ծննդաբերական ասֆիքսիայի պատճառով, ինչը կազմում է մինչև 5 տարեկան երեխաների մահերի 38%-ը[2]։
Պերինատալ ասֆիքսիան կարող է լինել հիպոքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիայի կամ ներփորոքային արյունազեղումների պատճառ, հատկապես վաղաժամ ծնունդների դեպքում։ Ծանր ասֆիքիսայի դեպքում սովորաբար նորածնի մոտ դիտվում է ցիանոզ, պերֆուզիայի խանգարում, ֆիզիոլոգիական ռեֆլեքսների և մկանային տոնուսի ախտահարումներ և ըստ Աբգարի սանդղակի ցածր բալեր կյանքի 5-րդ րոպեին։ Ծայրահեղ աստիճանի ասֆիքսիան կարող է հանգեցնել սրտի կանգի և մահվան։ Եթե վերակենդանացումը հաջողվում է, ապա երեխան տեղափոխվում է նորածնային վերակենդանացման բաժանմունք։
Երկար ժամանակ գիտական բանավեճ է եղել այն մասին, թե արդյոք ասֆիքսիա ունեցող նորածիններին պետք է վերակենդանացնել 100% թթվածնով, թե օդով[3]։ Ապացուցված է, որ թթվածնի բարձր կոնցենտրացիաները հանգեցնում են թթվածնի ազատ ռադիկալների առաջացմանը, որոնք դեր են խաղում ասֆիքսիայից հետո ռեպերֆուզիայի վնասվածքի մեջ[4]։ 2010 թվականին Օլա Դիդրիկ Սաուգստադի և այլոց կատարած հետազոտությունները հանգեցրել են նորածինների վերակենդանացման միջազգային նոր ուղեցույցների, որոնք խորհուրդ են տալիս օգտագործել սովորական օդ 100% թթվածնի փոխարեն[5][6]։
Դատաբժշկական պատճառներով ծննդաբերական ասֆիքսիայի ախտորոշման շուրջ զգալի հակասություններ կան[7][8]։ Ճշգրտության բացակայության պատճառով ժամանակակից մանկաբարձության մեջ խուսափում են այս տերմինից[9]։
Պերինատալ ասֆիքսիայի պատճառները և պաթոֆիզիոլոգիան առաջնորդող ընդհանուր սկզբունքները խմբավորված են նախածննդյան (անտենատալ) և ծննդաբերական (ինտրանատալ) պատճառների մեջ։
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2008 թվականի տվյալների՝ տարեկան 900,000 նորածին մահանում է պերինատալ ասֆիքսիայից, ինչը այն դարձնում է նորածինների մահվան հիմնական պատճառ[11]։
Միացյալ Նահանգներում ներարգանդային հիպոքսիան և պերինատալ ասֆիքսիան նորածինների մահվան պատճառների մեջ տասներորդ տեղն են զբաղեցրել[12]։
Ընթացիկ հակասություններ կան ծննդյան ասֆիքսիայի բժշկաիրավական սահմանումների և ազդեցության վերաբերյալ։ Հայցվորի փաստաբանները հաճախ ընդունում են այն դիրքորոշումը, որ ծննդյան ասֆիքսիան հաճախ կանխարգելելի է և պայմանավորված է ոչ ճիշտ խնամքով և բժշկի սխալով[13]։ Նրանք օգտագործել են որոշ հետազոտություններ իրենց օգտին, որոնք ցույց են տվել, որ «... չնայած այլ պոտենցիալ պատճառների, ասֆիքսիան և հիպոքսիան ազդում են զգալի թվով նորածինների վրա՝ զարգացնելով ուղեղային կաթված[14][15][16][17]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)(չաշխատող հղում)
|