Պերպետյու Նշիմիրիմանա

Պերպետյու Նշիմիրիմանա
Ծնվել էփետրվար 1961[1] (63 տարեկան)
ԾննդավայրԲուժումբուրա, Բուրունդի[1] կամ Ռուանդա-Ուրունդի, Բելգիայի գաղութային տարածքներ, Բելգիա
Քաղաքացիություն Բուրունդի
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ, գրող և լրագրող

Պերպետյու Նշիմիրիմանա (ֆր.՝ Perpétue Nshimirimana Gashaza, փետրվար 1961[1], Բուժումբուրա, Բուրունդի[1] և Ռուանդա-Ուրունդի, Բելգիայի գաղութային տարածքներ, Բելգիա), բուրունդացի լրագրող, քաղաքական և հասարակական գործիչ, գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերպետյու Նշիմիրիմանան ծնվել է 1961 թվականի փետրվարին, Բուրունդի Ուսումբուրա քաղաքում (այժմ` Բուժումբուրա

Նա սովորել է Բուժումբուրայի Կլարտ Նոտր-Դամ լիցեյում, այնուհետև ավարտել է Ալժիրի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի լրագրության բաժինը[2]։

Քաղաքական և հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին նա վերադարձել է Բուրունդի և աշխատել Ազգային ռադիոհեռուստատեսությունում։ Եղել է կապի ազգային խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕի ազգային հանձնաժողովի անդամ։ 1991-1992 թվականներին նա եղել է սահմանադրական հանձնաժողովի անդամ, 1993 թվականին դարձել է ազգային ընտրական հանձնաժողովի անդամ[2]։

1993 թվականի հուլիսին Բուրունդիի նախագահ է դարձել Մելխիոր Նդադայեն, որից հետո Նշիմիրիմանան նշանակվել է ՄԱԿում իր երկրի մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ժնև)։ Սակայն հոկտեմբերին Նդադայեն սպանվել է, և Նշիմիրիմանան թողել է պաշտոնը[2]։

2005 թվականին նա ստացել է Femme exilée, Femme engage մրցանակ` Բուրունդիում որբերի հետ աշխատելու համար[2][3]։

Ապրում է Շվեյցարիայում[2]։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին նա Շվեյցարիայում հրատարակել է «Նամակ Իսիդորին» (Lettre à Isidore) ինքնակենսագրական գիրքը` նվիրված իր հորը` Իսիդոր Մուգաբոնիխերային, որը 1965 թվականին սպանվել է բուրունդական բանակի կողմից։ Քանի որ նրա ընտանիքը հուտուական ծագում ուներ, նրանց արգելվում էր տեսնել նրա մարմինը, թաղել նրան կամ նույնիսկ սգալ։ Նշիմիրիմանան նշում է, որ երկար տարիներ հասարակության կողմից պարտադրված վախն ու լռության երդումը խանգարում էին նրան բարձրաձայնել այս թեման[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 aflit
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Perpétue Nshimirimana». aflit.arts.uwa.edu.au. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  3. José García. «BURUNDI. Perpétue NSHIMIRIMANA lauréate du prix « Femme exilée, Femme engagée » – UMOYA» (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.