Պերպետուում մոբիլե ( լատիներեն՝ perpetuum mobile - հավերժ շարժվող), «հավերժական շարժում», վիրտուոզ բնույթի գործիքային պիեսի անվանում, որ հանդիպում է 19-րդ դարում։ Մեղեդին ծավալում է միանման կարճատև հնչյունների արագ և անընդհատ շարժումով։ Լայնորեն ճանաչված են Ֆ․ Մենդելսոն-Բարտոլդիի (դաշնամուրի համար, երկ․ 119), Ն․ Պագանինիի (ջութակի և նվագախմբի համար, երկ․ 11) այդ անվանումով պիեսները, է․ Միրզոյանի «Ինտրոդուկցիա և Պերպետուում մոբիլե»-ն ջութակի և նվագախմբի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 278)։ |