![]() | |
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Ջովաննի Լորենցո Բեռնինի |
տարի | 1621—1622 |
բարձրություն | 295 |
ուղղություն | բարոկկո |
ժանր | արձանախումբ, դիցաբանական քանդակ և նյու |
նյութ | մարմար |
գտնվելու վայր | Հռոմ |
հավաքածու | Բորգեզե պատկերասրահ |
պատվիրատու | Շիպիոնե Բորգեզե |
հիմնական թեմա | Rape of Persephone? |
պատկերված են
| |
կայք | |
![]() |
Պերսեփոնեի առևանգումը, բարոկկո դարաշրջանի իտալացի հռչակավոր քանդակագործ և ճարտարապետ Ջովաննի Լորենցո Բեռնինիի 1621-1622 թվականներին ստեղծած արձանախումբն է։ Ստեղծման ժամանակ հեղինակը 23 տարեկան էր։ Արձանը գտնվում է Բորգեզե պատկերասրահում[1]։
Սյուժեն վերցված է Հին հունական դիցաբանությունից։ Պատկերված է այն պահը, երբ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին[1][2]։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսը հրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։
![]() | |
---|---|
![]() |
Bernini's Pluto and Proserpina, Smarthistory |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պերսեփոնեի առևանգումը (Բեռնինի) կատեգորիայում։ |