Պերսևս և Անդրոմեդա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս[1] |
տարի | մոտ 1622 |
բարձրություն | 99,5 սանտիմետր[2] |
լայնություն | 139 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Ֆլանդրիա[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
հիմնական թեմա | Պերսևս և Անդրոմեդա |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rubens/22mythol/33mythol.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Perseus Releases Andromeda (ГЭ-461) Վիքիպահեստում |
«Պերսևս և Անդրոմեդա» (անգլ.՝ Perseus and Andromeda), ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի (1622 թվական) նկարը։ Նկարի սյուժեն փոխառել է հունական առասպելից, որտեղ պատմվում է ժայռին կապված Անդրոմեդայի մասին, որին պետք է հոշոտեր ծովահրեշը։ Այդ ժայռի վրա էլ նրան տեսնում է երիտասարդ հերոս Պերսևսը, երբ երկար ճանապարհորդությունից հետո հասնում է Կեփևսի թագավորությանը։ Նկարը գտնվում է Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ[3]։
Ռուբենսն այս սյուժեով երկու կտավ է ստեղծել։ Երկրորդ տարբերակը, որը ստեղծվել է առաջինի հետ գրեթե միաժամանակ, գտնվում է Բեռլինի պատկերասրահում։ Նույն կոմպոզիցիան մեծացված տեսքով Ռուբենսը պատկերել է նաև Անտվերպենում գտնվող նրա տան ճակատային մասում։
Այս կտավում Պերսևսը հանդես է գալիս որպես հաղթահերոս, իսկ թևավոր աստվածուհի Վիկտորիան, արմավենու ճյուղը և դափնեպսակը ձեռքին, պսակում է հաղթողին։
Առասպելում Ռուբենսը որոշ փոփոխություններ է մտցրել` նա ավելացրել է թևավոր ձի Պեգասին, որի վրա թամբած թռչում է Պերսևսը։
Ըստ առասպելի հրեշը մոտենում է ժայռին` հմտորեն հաղթահարելով հզոր ալիքները։ Հրեշի աղեղը արդեն մոտ է, երբ Պերսևսը իր օդային սանդալներով թռչում է օդ։ Նրա շողքը ընկնում է ծովի վրա և հրեշը նետվում է հերոսի շողքի վրա։ Պերսևսը բարձրությունից հարձակվում է հրեշի վրա և սուրը խրում է հրեշի մեջքին։ Հրեշն իր պոչով խփում է ջրին։ Ծովը փրփրում է, իսկ Պերսևսը անդադար հարվածում է։ Արյունը և ջուրը հոսում են հրեշի երախից. նա մահացու վիրավորված է, ահեղ մարտը ավարտված է։
Յուրաքանչյուր գծի, ձևի ներքին լարված դինամիկան, նրանց աճող ռիթմը այստեղ իրենց գերագույն արտահայտչականությունն են գտնում։ Հպարտ ձին, փառքի թռչող աստվածուհին և առաջ ընթացող Պերսևսը, նրանք բոլորը կարծես ձգվում են դեպի Անդրոմիդան, որը թեքվել է դեպի իր փրկիչը։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերսևս և Անդրոմեդա (նկար, Ռուբենս)» հոդվածին։ |
|