|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պիելագրաֆիա (հուն․՝ οὖρον – ավազան և ․․․ գրաֆիա), երիկամների ավազանների և սկահակների ռենտգենյան հետազոտման մեթոդ։ Կատարվում է երիկամների ավազանների մեջ ռենտգենակոնտրաստային նյութ ներարկելով։ Պիելագրաֆիա հնարավորություն է տալիս պարզելու ավազանների և սկահակների կառուցվածքը, զարգացման արատները, ախտաբանական փոփոխությունները, հայտնաբերել ավազանի և միզածորանի քարերը, տուբերկուլոզային պրոցեսը, նորագոյացությունները են։ Տարբերում են ռետրոգրադային պիելագրաֆիա (կոնտրաստային նյութը ներմուծում են ցիստոսկոպի և միզածորանային կաթետերի օգնությամբ) և անտեգրադային Պիելագրաֆիա (կատարում են երիկամի ավազանի մաշկային ֆունկցիայի օգնությամբ)։ Պնեմոպիելագրաֆիան կատարվում է ավազանի մեջ թթվածին ներարկելով։ Էքսկրետոր ուրոգրաֆիայի դեպքում կոնտրաստ նյութը տրվում է ներերակային ճանապարհով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 290)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|