Պիեռ Աբրահամ ֆր.՝ Pierre Abraham | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Pierre Abraham Auguste Bloch[1] |
Ծնվել է | մարտի 1, 1892[2][1] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] |
Վախճանվել է | մայիսի 20, 1974[2][1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[1] |
Մասնագիտություն | լրագրող, օդաչու, encyclopedist, գրող, գրական քննադատ, կենսագիր և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց |
Պարգևներ |
Պիեռ Աբրահամ (ֆր.՝ Pierre Abraham, իսկական անունը` Պիեռ Բլոկ, ֆր.՝ Pierre Bloch մարտի 1, 1892[2][1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] - մայիսի 20, 1974[2][1], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի գրող, գրականագետ և լրագրող, հասարակական գործիչ։ Եղել է Դիմադրության շարժման մասնակից, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Գրող Ժան-Ռիշար Բլոկի փոքր եղբայրն է։
Ծնվել է 1892 թվականի մարտի 1-ին, Փարիզի 8-րդ շրջանում, ինժեներ Ռիշար Բլոկի ընտանիքում[4]։ Ինքը նույնպես սովորել է ինժեների մասնագիտությունը (ավարտել է Պոլիտեխնիկական դպրոց)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է օդուժում։ 1927 թվականից աշխատել է որպես պրոֆեսիոնալ լրագրող, որոշ ժամանակ` որպես դերասան[5]։ 1933-1965 թվականներին Ֆրանսիական հանրագիտարանի (ֆր.՝ Encyclopédie française) տպագրության ժամանակ ղեկավարել է գրականությանն ու արվեստին նվիրված հատորների աշխատանքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը, օդուժի գնդապետի կոչումով մասնակցել է Նիսի ազատագրմանը, որտեղ կոմունիստ քաղաքապետ Ժան Մեդեսենի ընտրությամբ 1947 թվականին դարձել է քաղաքային խորհրդական և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1959 թվականը։ 1949 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է «Եվրոպա» գրական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը հիմնադրվել է 1923 թվականին Ռոմեն Ռոլանի կողմից։ Մինչև 1960 թվականը համագործակցել է «Ֆրանսիական նամակներ» հրատարակչության հետ։ Մահացել է 1974 թվականի մայիսի 20-ին Փարիզի 4-րդ շրջանում։
Պիեռ Աբրահամը Բալզակի (1929) և Մարսել Պրուստի (1929) ստեղծագործությունների մասին մատենագրությունների հեղինակ է, որոնք ջերմորեն են ընդունվել քննադատության կողմից[4]։ Նաև գրել է թատերագիտական աշխատություններ։ 1951 թվականին լույս է տեսել նրա առաջին և միակ` «Ամուր եղեք» վեպը, որը դարձել է հեղինակի` հակաիմպերիալիստական գաղափարների համախոհ լինելու արտացոլումը և պատմում է Նիսի աշխատավորների` խաղաղության համար և կառավարության «ատլանտյան» ագրեսիվ քաղաքականության դեմ պայքարի մասին[5]։ Ֆրանսերեն թարգամանել է Բերտոլդ Բրեխտի և գերմանական գրականության այլ ստեղծագործություններ։
|