Պիեռ Բաստեն ֆր.՝ Pierre Bastien | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1953[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կայք | pierrebastien.com |
![]() |
Պիեռ Բաստեն (ֆր.՝ Pierre Bastien, 1953[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր և երաժշտական գործիքներ պատրաստող։
Ծնվել է 1953 թվականին Փարիզում։ Ասպիրանտուրան ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է 18-րդ դարի ֆրանսիական գրականություն[4]։ 1977 թվականին նա ստեղծեց իր առաջին երաժշտական գործիքը։ Հաջորդ տասը տարիների ընթացքում նա երաժշտություն է գրել պարային համույթների համար։ Նա հանդես է եկել «Operation Rhino», «Nu Creative Methods», «Effectifs de Profil» անսամբլներում։ 1986 թվականին նա պաշտոնապես հիմնել է իր սեփական նվագախումբը, որը կոչվում էր «Mecanium»։ Նվագախումբը կազմված է եղել տարբեր երաժշտական գործիքներից[5]։
1990-ականներին «Mecanium» խմբում ներառվում էր մինչև 80 երաժշտական գործիքներ։ Խումբը մի քանի հյուրախաղեր, ինչպես նաև ելույթներ ունեցել երաժշտական փառատոներում, հատկապես Նորվեգիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Կանադայում, Լեհաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Բաստիենը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Ուայատը, Ժակ Բերոկալը, Ջակի Լիբեզեյթը, Լուկաս Սիմոնիսը, Կլիմպերեյը, Պիերիկ Սորինը և Իսի Միյակեն։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բաստեն» հոդվածին։ |
|