Պիեռ Դեկուրսել ֆր.՝ Pierre Decourcelle | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Pierre Adrien Decourcelle |
Ծնվել է | հունվարի 25, 1856[1][2][3] |
Ծննդավայր | boulevard Saint-Martin, former 6th arrondissement of Paris, Ֆրանսիա[4][3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1926[1][2][3] (70 տարեկան) |
Վախճանի վայր | rue du Cirque, Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[1][3] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Decourcelle |
Գրական անուն | Choufleury |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, լրագրող և սցենարիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շարլեմաժ լիցե |
Անդամակցություն | SACD?[1] և Société cinématographique des auteurs et gens de lettres? |
Պարգևներ | |
Զավակներ | Claudine Decourcelle?[5] |
![]() |
Պիեռ Դեկուրսել (ֆր.՝ Pierre Adrien Decourcelle, հունվարի 25, 1856[1][2][3], boulevard Saint-Martin, former 6th arrondissement of Paris, Ֆրանսիա[4][3] - հոկտեմբերի 10, 1926[1][2][3], rue du Cirque, Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[1][3]), ֆրանսիացի ժուռնալիստ, թատերագիր, վիպասան։
Նրա հայրը՝ Ադրիան Դեկուրսելը և քեռին՝ Ադոլֆ Ֆիլիպ դ՛Էներին նույնպես գրողներ էին։
Ծնվել է 1856 թվականի հունվարի 25-ին, Փարիզում։
Սովորել է Հենրիխ IV-ի լիցեյում։
Սկզբնական շրջանում աշխատել է որպես վաճառական, բորսայի բրոքեր։
Այնուհետև Choufleuri գրական կեղծանունով աշխատակցել է Le Gaulois թերթին, որին այդ նույն ժամանակ աշխատակցում էր նաև Գի դը Մոպասանը[6]։
1882 թվականին գրել է Le Grain de beauté դրաման՝ գլխավոր հերոսուհու դերը նախատեսլով Սառա Բեռնարի համար։
1880-ական թվականներին հեղինակել է բազմաթիվ կատակերգություններ, օպերաների լիբրետոներ, ինչպես նաև՝ ժողովրդականություն վայելող մի շարք վեպեր վերափոխել է թատերախաղերի (այդ թվում՝ Պոլ Բուրժեի «Ողբերգական հովվերգությունը» հենց իր՝ վեպի հեղինակի համագործակցությամբ)։ 1897 թվականին մեծ հաջողությամբ Փարիզի «Ռենեսանս» թատրոնում ներկայացվել է Վիլյամ Ջիլեթի «Գաղտնի ծառայություն» թատերախաղի դեկուրսելյան, ֆրանսիականացված տարբերակը[7]։
Լինելով չափազանց բեղուն հեղինակ՝ Պիեռ Դեկուրսելը թատերախաղերից զատ՝ գրել է բազմաթիվ վեպեր[8]՝ դրանց զգալի մասը նվիրելով այսպես ասած՝ ռևանշի՝ Էլզաս-Լոթարինգիայի վերադարձի թեմային (այդ երկրամասը 1870 թվականի ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ նվաճվել էր գերմանացիների կողմից, և Դեկուրսելի «ռևանշիստական» վեպերը մեծ ժողովրդականություն էին վայելում Ֆրանսիայում)[9]։ Բայց արձակի ասպարեզում նրա գլուխգործոցը համարվում է «Երկու երեխա» (Les Deux Gosses, 1880 թ.) վեպը[10], որը հետագայում բազմիցս էկրանավորվել է տարբեր կինոռեժիսորների կողմից (առնվազն ութ էկրանավորում, որոնցից առաջինը 1912 թվականին, ութերորդը՝ 1936-ին)։
1908 թվականինՊիեռ Դեկուրսելը Էժեն Գուգենհեյմի հետ հիմնադրել է Գրչի մարդկանց ընկերակցություն (Société des Auteurs et des Gens de Lettres (SCAGL))՝ ժողովրդականություն վայելող գրական ստեղծագործությունները կինոսցենարների վերածելու հատուկ նպատակադրումով[11]։ Ընկերակցությունը բարձր որակով ու մեծ հաջողությամբ է իրականացրել իր առաքելությունը[12]՝ կինոսցենարի վերածելով Էմիլ Զոլայի «Հողը» վեպը[13] և այլ երկեր, «ֆրանսիացնելով» Պեռլ Ուայթի մասնակցությամբ ամերիկյան սերիալները[14]...
Պիեռ Դեկուրսելը մահացել է 70 տարեկան հասակում՝ 1926 թվականի հոկտեմբերի 10-ին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Դեկուրսել» հոդվածին։ |
|