Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դոկտոր Պիեռ Չանգ | |
---|---|
Առաջին սերիա | «Հրահանգավորում» |
Վերջին սերիա | «Նոր առաջնորդ» |
Եթերաշրջան | 2-6 |
Ծագում | Անն-Արբոր |
Մասնագիտություն | Աստղաֆիզիկոս |
Դերասան | Ֆրանսուա Շո |
Դոկտոր Պիեռ Չանգ (անգլ.՝ Dr. Pierre Chang), մտացածին կերպար և ամերիկյան ABC հեռուստաալիքով հեռարձակվող Կորուսյալները հեռուստասերիալի երկրորդական կերպարներից մեկը։ Չանգը DHARMA Initiative կազմակերպության գիտնականներից մեկն էր և Մայլս Սթրոմի հայրը։ Նա առաջին անգամ հայտնվում է DHARMA-յի կայանների մասին պատմող տեսահոլովակում, որոնք ողջ մնացածները գտել և տեսել էին։ Նա նաև հայտնի է եղել Մարկ Վիքմունդ (անգլ.՝ Mark Wickmund ), Մարվին Քենդլ (անգլ.՝ Marvin Candle) և Էդգար Հոլլիուոքս (անգլ.՝ Edgar Halliwax) կեղծանուններով։ 5-րդ եթերաշրջանի միջադեպից հետո Չանգի ճակատագիրը մնաց անհայտ։
Դոկտոր Պիեռ Չանգը եղել է DHARMA Initiative-ի անդամ, նա ունեցել է կին՝ Լարան և փոքրիկ որդի՝ Մայլսը։ 1977 թվականին, այն բանից հետո երբ Էմի անունով աշխատակցուհին ծննդաբերեց Չանգը զբաղեցրեց նրա տեղը, որպեսզի ընդունի նոր աշխատողներին[1]։ Նորեկների թվում են հայտնվում նաև 2008 թվականին ողջ մնացածները, ովքեր կղզում տեղի ունեցած ժամանակային փոփոխությունների պատճառով հայտնվել էին անցյալում։ Նրանց թվում էր նաև Չանգի արդեն մեծ որդի Մայլսը։ Անցյալից եկած մարդկանցից մեկն էր նաև Դենիել Ֆարադեյը, ով փորձում էր բացատրել դոկտոր Չանգին, որ Մայլսը իր որդին է, բայց Պիեռը այս ամենը հերքում է, այնպես ինչպես հերքում է բոլոր ժամանակային փոփոխությունները։ Հանակարծ Մայլսը իմանաում է, որ Չանգը իր հայրն է։ Մի անգամ Հյուգո Ռեյսը փորձում է խոսել հոր և որդու հետ, ակնարկելով, որ նրանք պետք է ավելի շատ շփվեն, բայց անարդյունք[2]։
Հետագայում մի աշխատող Չանգին ուղեկցում է Օրխիդեա, որը գտնվում է կառուցման շրջանում։ Տղամարդիկ գետնի տակ փորձելով ակոսել պատը փչացրել էին 6 հորատման սարք։ Բրիգադավարը ասում է Չանգին, որ պատի մյուս կողմում դատարկ տարածք է, որը նրանք կարողացել էին նկարահանել։ Նկարում կարելի էր տեսնել սառեցված անիվ։ Չանգը բացատրում է, որ պատի այն կողմում գտնվում է անսահման քանակով էներգիա, որի օգնությամբ կարելի է ճամփորդել ժամանակի մեջ։ Նա կարգադրում է դադարեցնել բոլոր աշխատանքները և հեռանում, դիպչելով Դենիելին, որը հանդերձված էր սովորական աշխատողի հագուստով։ (5-րդ եթերաշրջանի 1-ին սերիա)
Ֆարադեյը նրան խնդրում է մոտակա ժամանակում էվակուացնել կղզում գտնվող բոլոր մարդկանց։ Նա ասում է, որ շուտով «Կարապ» կայարանում հորատման մեխանիզմի պատճառով Դհարմայի աշխատողները այնտեղից դուրս կբերեն 30.000 անգամ ավելի հզոր էներգիա քան այն էներգիան էր, որը գտնվել էր «Օրխիդեայում»։ Չանգը չհավատաց նրան և այդ ժամանակ Ֆարադեյը խոստովանեց, որ եկել է ապագայից։ Որի արդյունքում Ֆարադեյը ցույց տվեց իր օրագրի նշումները, նաև այն, որ Մայլսը Պիեռի արդեն մեծ որդին է։ Մայլսը չպաշտպանեց Ֆարադեյի տեսակետը և Չանգը հեռացավ։
Հետագայում Չանգը տեսնում է, որ Հերլին, Մայլսը և Ջինը թաքնվում են ջունգլիում և գնաց նրանց մոտ։ Նա հարցրեց, թե իսկապես նրանք եկել են անցյալից։ Հերլին նրան վստահեցրեց, որ դա անմտություն է։ Միաժամանակ Չանգը սկսեց ստուգել նրան, հարցնելով նրան ծննդյան թվականը, անցած կորեական պատերազմի թվականը և ԱՄՆ-ի ներկա նախագահի անունը։ Հերլին չկարողացավ ճիշտ պատասխանել հարցերին և խոստովանեց, որ նրանք իսկապես ապագայից են։ Չանգը հասականում է, որ Մայլսը իսկապես իր որդին է։ Այդ ժամանակ Չանգը որոշում, որ իսկապես պետք է մարդկանց տարհանել կղզուց։
Նա գնում է բարաքներ, որտեղ տեսնում է, թե ինչպես է Հորեսը տանջում Սոյերին և Ջուլիետին։ Չանգը նրանց պատմեց իր մտադրության մասին, որ ցանկանում է Կարապ կայանում դադարեցնել հորատումը և բոլորին էվակուացնել կղզուց։ Ռոսինսկին, ով գտնվում էր այնտեղ ասաց, որ իր իրավասության մեջ չի մտնում դադարեցնել «Կարապ» կայանում կատարվող աշխատանքները և հորատումը շարունակվեց։ Սուզանավ են տեղափոխում կանանց և երեխաներին։ Պիեռ Չանգը հանձնարարել էր, որ իր կինը և երեխան ևս լքեն կղզին։ Լարան ուրախ չէր այս որոշման համար, տարիներ անց նա Մայլսին պատմել է, որ իր հայրը լքել է իրենց։
Սուզանավի գնալուց հետո Չանգը վերադարձավ «Կարապ» կայան, որպեսզի ամեն դեպքում փորձի կանգնեցնել հորատումը։ Ռոսինսկին ևս գնում է կայան և հրամայում, որ շարունակեն աշխատանքները չնայելով ոչ մի բանի։ Երբ հորատման սարքը ուժեղ տաքացավ, Չանգը անջատեց այն։ Միաժամանակ Ռոսինսկին անհապաղ միացրեց այն ասելով, որ իրենք բավականաչափ ջուր ունեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում հովացնեն հորատման սարքը։ Անհանգիստ Չանգը շարունակում է հետևել հորատման գործողությանը։
Շուտով ջրածնային ռումբը ձեռքին կիսակառույց կայան է գալիս Ջեքը։ Ռոսինսկու մարդիկ նրան նկատում են և սկսվում է հրաձգություն։ Ջեքի կողմում լինում են Քեյթը, Ջուլիետը, Մայլսը և Սոյերը։ Չանգը վերցնելով Ռոսինսկու զենքը և սպառնալով նրան ևս մասնակցում է հրաձգությանը։ Որից հետո Պիեռը վերջապես որոշում է անջատել սարքը, բայց չի կարողանում։ Որից հետո հորատման սարքը դուրս է գալիս հսկողությունից։ Միանգամից բոլոր մետաղական առարկաները լցվում են հորը։ Հորատման սարքը դեֆորմացվում է և սեղմում Չանգի ձեռքը։ Մայլսը գնում է հոր մոտ, որպեսզի օգնի նրան։
Մահից հետո Չանգը Շարլոտտա Լյուիսի հետ միասին աշխատել է բնության պատմության թանգարանում։ Նա հանդես է գալիս թանգարանի հնէաբանական բաժնի բացմանը և ամբիոնից շնորհակալություն է հայտնում բարերար Հյուգո Ռեյսին, ով հատակցրել էր միջոցներ բաժնի բացման համար։ Չանգը նրան անվանում է տարվա մարդ[3]։ Նաև նա հանդես է գալիս իր թանգարանի բարեգործական համերգի ժամանակ և հայտարարում Դանիել Ուիդմորին «Drive Shaft» խմբի ուղեկցությամբ[4]։