Պիեռ Վիսմեր

Պիեռ Վիսմեր
Ծնվել էհոկտեմբերի 30, 1915(1915-10-30)[1][2][3]
Ժնև, Շվեյցարիա[3]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 4, 1992(1992-11-04) (77 տարեկան)
Cuers
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և ուսուցիչ
ԱշխատավայրՓարիզի երգիչների դպրոց
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց
Կայքpierrewissmer.com

Պիեռ Վիսմեր (ֆր.՝ Pierre Wissmer, հոկտեմբերի 30, 1915(1915-10-30)[1][2][3], Ժնև, Շվեյցարիա[3] - նոյեմբերի 4, 1992(1992-11-04), Cuers), շվեյցարացի և ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժշտական մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում սովորել է Ժնևի կոնսերվատորիայում՝ Ռոբեր Կազադեզյուսի մոտ, իսկ 1935 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայում Ժան Ռոժե-Դուկասի մոտ (կոմպոզիցիա), այնուհետև՝ «Schola Cantorum» դպրոցում՝ Դանիել-Լեսյուրի մոտ և Շառլ Մյունշի մոտ (դիրիժորություն)։ Որպես կոմպոզիտոր միացել է Երիտասարդ Ֆրանսիա խմբին։ Օգտագործել է նաև դոդեկաֆոնիայի մեթոդը։ 1944-1949 թվականներին դասավանդել է Ժնևի կոնսերվատորիայում։ 1949 թվականից բնակվել է Փարիզում, 1957 թվականից եղել է Ֆրանսիայի քաղաքացի։

1952-1957 թվականներին եղել է Լյուքսեմբուրգի ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական ծրագրերի ղեկավարներից մեկը։ 1957 թվականից դասավանդել է «Schola Cantorum» կոնսերվատորիայում, 1961-1962 թվականներին եղել է կոնսերվատորիայի տնօրենը։ Եվրոպական երաժշտության մասին մի շարք հոդվածների հեղինակ է: Գրել է երաժշտություն թատրոնի, կինոյի և ռադիոյի համար։

1948 թվականին Վիսմերն ամուսնացել է դաշնակահարուհի Լաուրա-էն Էթյենի հետ։

Մահացցել է 1992 թվականին՝ կնոջ մահից անմիջապես հետո։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիմֆոնիա № 1 (1938)
  • Սիմֆոնիա № 2 (1951)
  • Սիմֆոնիա № 3 (1955)
  • Սիմֆոնիա № 4 (1962)
  • Սիմֆոնիա № 5 (1969)
  • Սիմֆոնիա № 6 (1977)
  • Սիմֆոնիա № 7 (1980)
  • Սիմֆոնիա № 8
  • Սիմֆոնիա № 9
  • Antoine et Cléopâtre (1946)
  • Mandrellina (1952)
  • Mouvement (1939)
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 1 (1937)
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 2 (1948)
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 3 (1971)
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար № 1 (1944)
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար № 2 (1956)
  • Կոնցերտ կիթառի և նվագախմբի համար (1957)
  • Marion ou La Belle au tricorne (1951, Փարիզ)
  • Capitaine Bruno (1955, Բորդո)
  • Léonidas ou la Cruauté mentale (1958)
  • Le Beau dimanche (1944, Ժնև)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 110 — ISBN 5-85270-033-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archivio Storico Ricordi — 1808.