Պիեռ Քիյառ

Պիեռ Քիյառ
ֆր.՝ Pierre Quillard
Ծնվել էհուլիսի 14, 1864(1864-07-14)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[3]
Վախճանվել էփետրվարի 4, 1912(1912-02-04)[2][4] (47 տարեկան)
Վախճանի վայրՆյոյի սյուր Սեն[3]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Գրական անունMaurice Le Veyre և M. L. Rogre
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՍորբոն, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Խարտիաների ազգային դպրոց
ԱնդամակցությունՄարդու իրավունքների լիգա
ԱշխատավայրՊրո Արմենիա և Mercure de France?
 Pierre Quillard Վիքիպահեստում

Պիեռ Քիյառ (ֆր.՝ Pierre Quillard, հուլիսի 14, 1864փետրվարի 4, 1912), ֆրանսիացի բանաստեղծ, հասարակական գործիչ։ Տարբեր հավաքներում բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում ճնշված ժողովուրդների, հատկապես հայերի և մակեդոնացիների իրավունքների պաշտպանությամբ, քննադատել այդ հարցում մեծ տերությունների պասսիվ դիրքորոշումը։ Ֆրանսիացի հայասերների շարժման հիմնադիրը։ Լինելով Կ. Պոլսում 1895 թ-ի հայերի կոտորածների ականատեսը՝ այդ մասին թղթակցություններ է ուղարկել ֆրանսիական մամուլին։

1902 թ. Քիյառի նախաձեռնությամբ հրավիրվել է հայասերների եվրոպական կոնգրեսը, որը դատապարտել է խաղաղ հայ բնակչության նկատմամբ սուլթան, վարչակարգի վայրագությունները։ Քիյառը Մարդկային իրավունքների լիգայի գլխավոր քարտուղարն էր, 1900-14 թթ. Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագիր։ Հեղինակ է հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների («Հայկական հարցը և Եվրոպան», 1896, «Նկատառումներ և փաստաթղթեր ի պաշտպանություն հայերի», 1902 և այլն)։ Սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական կառավարության քաղաքականությունը հայկական հարցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #1032767669 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
  • La question armAnienne at ГEurope. MAmoire, P., 1896։
  • MAmoire et documents pour ta dAfensddes ArmAniens, P., 1902։
  • La question d՝ Orient et ta politique personnetie de M. Henotaux, P., 1897 (համահեղինակ L Margery).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jean Maitron (dir.), Dictionnaire biographique du mouvement ouvrier français. Troisième partie, 1871-1914, de la Commune à la Grande Guerre, t. XIV, Éditions ouvrières, Paris, 1976
  • Edmond Khayadjian, Archag Tchobanian et le mouvement arménophile en France, CNDP, Marseille, 1986. 2e édition ։ Sigest, Alfortville, 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Քիյառ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։