Պիետա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան և Յակոպո Պալմա Կրտսեր |
տարի | 1570[1] |
բարձրություն | 352 սանտիմետր |
լայնություն | 349 սանտիմետր |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Hall XI?[1] |
հավաքածու | Ակադեմիայի պատկերասրահ |
հիմնական թեմա | Պիետա |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/07_1570s/10pieta.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Accademia - Pietà by Titian Վիքիպահեստում |
«Պիետա» (իտալ.՝ La Pietà), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Տիցիանի ստեղծած վերջին կտավը (1575-1576), որը գտնվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։
Կտավն ունի 389 սմ բարձրություն, 351 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։
Կտավում պատկերված որմնախորշում Մադոննան ծնկի իջած Նիկոդեմոսի օգնությամբ պահում է Քրիստոսի մարմինը, ձախ կողմում կանգնած է Մարիամ Մագդաղենացին։ Խորշի սյուներից մեկում որդու՝ Օրացիոյի հետ կա ևս մեկ ինքնադիմանկար։
Տիցիանի «Պիետա» կտավը համարվում է վարպետի վերջին աշխատանքը։ Կտավի ներքևի անկյունի ստորագրությունից ակնհայտ է, որ այն ավարտել է Ջակոմո Պալմա Կրտսերը։ Հավանաբար, Նիկոդիմի տեսքով Տիցիանը պատկերել է իրեն, քանզի տեսել է իր գալիք մահը[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետա (Տիցիան)» հոդվածին։ |
|