![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, քրեական թրիլլեր և թրիլեր |
Թեմա | Պիետա |
Թվական | սեպտեմբերի 3, 2012, նոյեմբերի 8, 2012[1] և 2012 |
Լեզու | կորեերեն և անգլերեն[2] |
Ռեժիսոր | Կիմ Կի Դուկ |
Պրոդյուսեր | Կիմ Կի Դուկ |
Սցենարի հեղինակ | Կիմ Կի Դուկ |
Դերակատարներ | Լի Չուն-Չին, Չո Մին-սո, Կան Ընչին, Վու Կի-Հոն, Չո Ջե Ռյոն, Կվոն Յուլ, Song Mun-su?, Կիմ Բոմ Ջուն, Jin Yong-uk?, Յու Հա Բոկ, Հո Ջուն Սոկ և Son Jong-hak? |
Մոնտաժ | Կիմ Կի Դուկ |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Նկարահանման վայր | Հարավային Կորեա |
Կինոընկերություն | Finecut Good Film Kim Ki-Duk Film |
Տևողություն | 104 րոպե |
Շահույթ | 3 623 330 $ |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
«Պիետա» (կորեերեն՝ 피에타), ռեժիսոր Կիմ Կի Դուկի 2012 թվականին նկարահանած հարավկորեական քրեական դրամա։ Ֆիլմն անվանվել է ի պատիվ Միքելանջելոյի հայտնի Պիետա քանդակի։ «Pietà» իտալերենից թարգմանաբար նշանակում է «բարեգթություն»։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 69-րդ կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի[3] : Սա կորեական կինոարտադրության առաջին ֆիլմն է, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին[4][5][6][7][8][9]։
2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[10]։
Վատիկանում գտնվելիս Կիմ Կի Դուկը ոգեշնչվել է Միքելանջելոյի «Պիետա» քանդակով։ Իր ֆիլմում ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես են գումարի պատճառով ի հայտ գալիս սոցիալական խնդիրներ, քանդվում են ընտանիքներ, տեղի են ունենում ինքնասպանություններ[11]։ Ռեժիսորի համար առանձնակի կարևորություն է ներկայացնում նաև Սեուլով հոսող Չհոնգեչհոն վտակը և նրա ափերին գտնվող գործարանները։ Կիմ Կի Դուկին հետաքրքրում է այդ գործարանում աշխատող և մոտակա տներում բնակվող մարդկանց կյանքը։ Սկզբում նախատեսվել է ֆիլմը նկարել Եվրոպայում և նկարահանվելու հրավիրել հայտնի դերասանների, ինչը իրականացնել չի հաջողվել ֆինանսական խնդիրների պատճառով։ Շուրջ երկու ամիս Ճապոնիայում անցկացնելուց և քասթինգներ անելուց հետո Կիմ Կի Դուկը հարմար դերասան չգտնելով՝ վերադարձել է Կորեա, որտեղ էլ գտել է իր ֆիլմի գլխավոր հերոսին։ Ֆիլմի արժեքը կազմել է 100 հազար դոլար, որի մեծ մասը ներդրել է Կիմ Կի Դուկը։
Լի Կան Դոն անսիրտ մարդ է, ով ընտանիք չունի։ Նրա աշխատանքն է սպառնալ պարտապաններին մարելու իրենց հաճախորդների վարկերը։ Տոկոսները վերակագնելու համար պարտապանները պետք է ապահովագրություն կնքեն, և Կան Դոն դաժանորեն վնասում է պարտապաններին։ Մի օր նրան է այցելում միջին տարիքի խորհրդավոր մի կին և հայտնում, որ նրա վաղուց անհետացած մայրն է։ Կինը համառորեն հետևում է Կան Դոյին, ով շարունակում է անել իր աշխատանքը, սակայն կնոջ տածած մայրական սիրուց աստիճանաբար վերափոխվում է[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետա (ֆիլմ)» հոդվածին։ |
|