Պիետրո Մարչելլո

Պիետրո Մարչելլո
Pietro Marcello
Ծնվել էհուլիսի 2, 1976 (48 տարեկան)
ԾննդավայրԿազերտա
ԿրթությունՆեապոլի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա
Ազգությունիտալացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID 2754122

Պիետրո Մարչելլո (հուլիսի 2, 1976(1976-07-02), Կազերտա, Կամպանիա, Իտալիա), իտալացի ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի ակադեմիայում սովորել է նկարչություն։ 1998-2003 թվականներին Մոնտեզանտոյի (Նեապոլ) Damm կենտրոնում աշխատակցել է Cinedamm կինոցուցադրությունների կազմակերպմանն և ծրագրմանը։ Եղել է ֆիլմերի ռեժիսորի ասիստենտ։ 2004 թվականին նկարահանել է «Լիբերո Բիձձարրի» կինոփառատոնում հաղթած «Նավաշինարանը» վավերագրությունը, որին հաջորդել են այլ վավերագրական աշխատանքներ։ Մարչելլոյի «Անցնելով սահմանագիծը» ֆիլմը, 2007 թվականին ընդգրկվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Հորիզոններ» ծրագրում և միջազգային ճանաչում բերել նրան[1][2]։

2013 թվականին Պիետրո Մարչելլոյի «Անցնելով սահմանագիծը», «Փելեշյանի լռությունը» և «Գայլի բերանը» ֆիլմերը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[3]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Ծանոթագրություն
2003 Քարտեզ կարճամետրաժ
2003 Սկամպիա կարճամետրաժ
2004 Նավաշինարանը կարճամետրաժ
2005 Հյուղակը կարճամետրաժ
2007 Անցնելով սահմանագիծը
2009 Գայլի երախը
2010 Նեապոլ 23 (Մի կտոր ճանապարհ նովելը)
2011 Մարկո Բելլոկկիո, Վենետիկ վավերագրական
2011 Փելեշյանի լռությունը վավերագրական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]