Պիետրո Ռոտարի իտալ.՝ Pietro Rotari | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1707[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[4] |
Մահացել է | օգոստոսի 31, 1762[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Կրթություն | Սիենայի համալսարան (մայիսի 10, 2007)[5] և Միլանի համալսարան (հունիսի 17, 2003)[6] |
Երկեր | A young Woman?, A Young Woman with a Book? և Girl with Needle-work? |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Աշխատավայր | Միլանի համալսարան[7], Կա Ֆոսկարի համալսարան[8], Կա Ֆոսկարի համալսարան[9] և Լիսաբոնի համալսարան[10] |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Pietro Antonio Rotari Վիքիպահեստում |
Պիետրո Անտոնիո Ռոտարի (անգլ.՝ Pietro Rotari, սեպտեմբերի 30, 1707[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[4] - օգոստոսի 31, 1762[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։ Ծնվելով Վերոնայում` նա ունեցել է պերիպատետիկ կարիերա, և մահացել է Սանկտ Պետերբուրգում, ուր նա մեկնել էր ռուսական պալատի համար նկարելու նպատակով։ Նրա` հիմնականում կանանց դիմանակները հայտնի են դարձել գեղեցիկ և իրական լինելու շնորհիվ։ Ռոտարիի աշխատանքները սահմանափակվել են հիմնականում արքայական դիմանկարներով, որոնք պատկանել են այնպիսի ազնվականների, ինչպիսիք են կայսրերը և պալատական կանայք։
Նա ի սկզբանե եղել է Անտոնիո Բալեստրայի աշակերտը, բայց տեղափոխվել և ապրել է Վենետիկում 1725-1727 թվականներին։ Այնուհետև նա միացել է Ֆրենչեսկո Տրևիզանի ստուդիային Հռոմում (1728-1732 թվականներ)։ 1731-1734 թվականներին նա աշխատել է Ֆրանչեսկո Սոլիմենայի հետ Նեապոլում։ Այնուհետև նա վերադարձել է Վերոնա, որտեղ հիմնել է ստուդիա։ 1750 թվականին նա տեղափոխվել է Վիեննա։ 1756 թվականին նա հրավիրվել է Ռուսաստան կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի պալատի կողմից։ Այստեղից տեղափոխվել է Դրեզդեն և աշխատել է Լեհաստանի կայսր Օգոստոս Երրորդի պալատում։ Նա վերադարձել է Սանկտ Պետերբուրգ` աշխատելու Կատերինա Երկրորդի պալատում[11]։
Շատ պահանջված է եղել որպես դիմանկարիչ և նկարել է արքայական ընտանիքներին Դրեզդենում և Սանկտ Պետերբուրգում:
Նա նաև նկարել է «Չորս նահատակներ» բազմակերպարային նկարը Վերոնայի Ospedale di San Giacomo եկեղեցու զոհասեղանների համար: Նաև նկարել է Սուրբ Ջիորջիոն գայթակղվում է կուռքերին զոհաբերություն մատուցելու համար նկարը համանուն եկեղեցու համար Ռեջո նել Էմիլիայում, և Ավետում նկարը Աննունցիատա եկեղեցու համար, Գուաստալայում[12][13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Ռոտարի» հոդվածին։ |
|