Ռեժիսոր | Rhys Frake-Waterfield? և Scott Chambers? |
---|
«Պինոկիո։ Սանձարձակ»[1] (անգլ.՝ Pinocchio: Unstrung), բրիտանական անկախ սլեշեր ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարիստը Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդիժն է, իսկ պրոդյուսերը՝ ինքը և Սքոթ Ջեֆրին։ Ֆրանշիզայի հինգերորդ պատկերը «Այլասերված մանկության տիեզերքն» է: Իրենից ներկայացնում է Կառլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածները» հեքիաթի ազատ սարսափ-էկրանավորումը։ Կինոթատրոններում թողարկումը նախատեսված է 2025 թվականի ամռանը:
«Ֆիլմը պատմում է երիտասարդ Ջեյմսի մասին, որը Variety-ի հոդվածից իմանում է իր պապիկի՝ Ջեպետո Պինոկիոյի մահացու գաղտնիքի մասին»[2]։
2024 թվականի հունվարին Jagged Edge Productions անկախ ընկերությունը հայտարարել է իտալացի գրող Կառլո Կոլոդիի՝ Պինոկիոյի մասին ԱՄՆ-ի հանրային տիրույթում գտնվող գրքի ազատ կինոադապտացիայի մասին: Ռեժիսորի և սցենարիստի պաշտոնը զբաղեցրել է Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդը, որը Սքոթ Ջեֆրիի հետ միասին նաև ֆիլմի պրոդյուսերն է[4]։ Իրադարձությունները ծավալվելու են նույն հորինված տիեզերքում, ինչ Ֆրեյք-Ուոթերֆիլդի «Վինի Թուխ։ Արյուն և մեղր» և «Վինի Թուխ։ Արյուն և մեղր 2» պատկերները: Ֆիլմի ստեղծման համար պատասխանատու են նաև «ITV Studios» և «Premiere Entertainment» ընկերությունները[5][6][7][8]։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը ստեղծվում է գործնական էֆեկտների միջոցով՝ համակարգչային գրաֆիկայի նվազագույն կիրառմամբ, իսկ Պինոկկիոն իրական տիկնիկ է: Անիմատրոնիկայի և խամաճիկի պատրաստման գործընթացը գլխավորել է Թոդ Մասթերսը, որը «Մանկական խաղեր» (2019) սարսափ ֆիլմի համար պատրաստել է Չակի տիկնիկին, գործնական էֆեկտների բեմադրությունը ստանձնել է «Prosthetics» ստուդիան[4]։ 2024 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ սլեշերում նկարահանվում են Ռոբերտ Էնգլունդը Խոսող ծղրիդի դերում և Ռիչարդ Բրեյքը՝ Ջեպետոյի դերում, ինչպես նաև Քեմերոն Բելը, Ջեսիկա Բալմերը, Ջեք Արտ Գրեյը և Փիթեր Դեսոուզա-Ֆեյխոնին[2]։
2024 թվականի հոկտեմբերի վերջին սկսվել են նկարահանումները[2][9]։ Օպերատորը Վինս Նայթն էր[2]։
«Պինոկիո: Սանձարձակ» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2025 թվականի ամռանը[2][9]։
|