![]() | |
Pidgeotto* | |
---|---|
Պոկեմոնների ազգային ցանկում | |
![]() | |
Պիջոտտոն թռիչքային դիրքում | |
Կերպարապես | թռչուն |
Կարգաթիվ | #017 |
Պոկեդեքսում | Պոկեմոնների ազգային ցանկում |
Կենդանու տեսակ | սովորական ջրարծիվ (Pandion haliaetus) |
Տեսակ | ![]() ![]() |
Զանգված | 30 կգ |
Հասակ | 110 սմ |
Արտաքին բնութագրիչ | գլխամասի արքայական փետուրներ |
Գլխավոր առանձնահատկություն | քամին ետ վանելու կարողություն |
Հիմնական բնակավայր | խոնավ, անտառային տարածքներ |
Նախասիրություն | թռչել |
Տեխնիկա | |
Զարգացման մակարդակ | միջին մակարդակ |
Սկզբնական մակարդակ | Պիջի (#016) |
Զարգացած մակարդակ | Պիջոտ (#018) |
Գերզարգացած մակարդակ | Մեգա Պիջի (զարգանում է մեգա քարով) |
Զարգացման ձև | Մեգա քար |
Հատկությունների փոփոխություն | հատկությունները Պիջիից Պիջոտտո չեն փոխվում |
Տեխնիկական հնարքներ | «ուշադիր աչք» (keen eye) «խառնած ոտքեր» (tangled feet) |
Գլխավոր տեխնիկա | արագություն (71%) |
Թուլություն | |
Պոկեմարզիչ | ![]() |
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում ** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի | |
Պոկեմոններ ![]() |
Պիջոտտո (անգլ.՝ Pidgeotto), առաջին սերնդի նորմալ տեսակի թռչող պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #017 կարգաթվի ներքո։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Պիջոտտոն սովորական ջրարծիվ է, որն աչքի է ընկնում իր թևերի բացվածքով և գլխամասի արքայական փետուրներով։ Հանդիպում է խոնավ բնակավայրերում և բաց անտառային տարածություններում։ Պիջոտտոն հայտնի է որպես Էշ Կետչումի առաջին պոկեմոններից մեկը[1]։
Պիջոտտոն պոկեմոնի զարգացման միջին աստիճանն է։ Պիջին զարգանալով դառնում է Պիջոտտո, իսկ վերջինս էլ իր հերթին փոխակերպվում է Պիջոտի։ Մեգա քարի ներգործությամբ Պիջոտը ստանում է յուրահատուկ կարգավիճակ՝ «մեգա Պիջոտ»։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում։
Պիջոտտոն սովորական ջրարծիվ է (Pandian haliaetus): Արտաքինից մարմինը պատված է շագանակագույն փետրածածկով, իսկ դիմային հատվածն ունի կրեմագույն գունավորում։ Միևնույն գուներանգն առկա է նաև թևերին և ստորին վերջույթներին։ Գլխի վրա Պիջոտտոն ունի դեղնակարմրավուն փետուրներ, իսկ աչքերի կողքին՝ սև անկյունային նշաններ։ Թռչունն ունի ցախավելանման պոչ՝ կարմիր և դեղին փետուրներով։ Կառուցվածքային գլխավոր մաերից է նաև հզոր և սրածայր ճանկերը, որով վերջինս ճանկում է թիրախին։
Պիջոտտոն բավականին հզոր թռչուն է։ Ունի զարմանահրաշ տեսողություն, որի շնորհիվ վերջինս կարողանում է մի քանի կիլոմետր հեռավորությունից որսալ իր թիրախին։ Պիջոտտոյի համար որպես զոհ ծառայում են հիմնականում երկու պոկեմոններ՝ Մաջիկարպն ու Էքսեգյուտը։ Ըստ «Պոկեմոն» անիմեի՝ Պիջոտտոն սնվում է նաև փոքրիկ Կատերպիներով (կանաչ թրթուռներ)։ Պիջոտտոյի տեսողությունը տարածվում է մինչև 60 կմ, որի շնորհիվ վերջինս կարղանում է պաշտպանել իր բույնը այլ անտառային պոկեմոնների հարձակումներից։
Պիջոտտոն արագաշարժ թռչուն է։ Համարվում առաջին սերնդի ամենաարագ պոկեմոններից մեկը։ Արագությունը ընկած է Պիջոտտոյի աբիլիթիների հիմքում, որը գնահատվում է 71%։ Հանդես է գալիս երկու սեռերով՝ իգական և արական։ Քաշը՝ 30 կգ, իսկ մարմնի երկարությունը՝ 110 սմ[1]։
Պիջոտտոն ունի երկու հիմնական տեխնիկական հնարքներ՝ աբիլիթիներ։ Դրանք հիմնականում կապված են թռչուն-պոկեմոնի չափազանց արագաշարժության, թևերի հզորության և հզոր տեսողության հետ։
Էշ Կետչումը Պիջոտտոյին որսում է «Պոկեմոն» անիմեի «Ինդիգոների լիգա» եթերաշրջանի երրորդ թողարկման («Էշը որսում է պոկեմոն») ընթացքում։ Այդ օրվանից ի վեր Պիջոտտոն դառնալով Էշի առաջին պոկեմոններից մեկը, կարևոր դերակատարություն է ունենում վերջինիս հաջողություններում։
Նա մասնակցում է թիմ Ռոքեթի, Բրուքի և Միսթիի դեմ մրցություններին և նույնիսկ ծակում Մյութուի պարաշյուտը։ Այնուամենայնիվ, Պիջոտտոն և Տաուրոսը միակ պոկեմոններն են, որոնք չեն մասնակցել «Indigo Plateau Conference»-ին և չեն կռվել Էշի թիկունքում։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում Պիջոտտոն մարտի ժամանակ զարգանում է՝ դառնալով Պիջոտ։
Էշի պոկեդեքսը Պիջոտտոյի մասին հաղորդում է հետևյալ տեղեկատվությունը․
Էշի Պիջոտտոն և առհասարակ Պիջոտտոն «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի սերիաներում առաջին անգամ հայտնվել է «Պիկաչուի էլեկտրական պատմությունը» թողարկման ընթացքում։ Այդ սերիայում Էշ Կետչումը որսում է պոկեմոնին և Պիջոտտոն դառնում է Էշի թվով չորրորդ պոկեմոնը։ Մի քանի թողարկում անց Էշը Պիջոտտոյին կանչում է Միսթիի Սթար միի դեմ կռվելու համար, սակայն պոկեգունդը վար է ընկնում դատարկ՝ գրառումով․ «Ես հաղթե՜լ եմ, չմոռանաս գրել»։ Դրանից հետո Պիջոտտոն այլևս չի հայտնվում մանգայի սերիաներում և հավանաբար լքում է Էշի խումբը։
Մանգայում Պիջոտտոյի մեկ այլ հայտնի պոկեմարզիչ է Ֆալկները՝ Վիոլետ քաղաքից։ Ֆալկները առհասարակ վարժեցնում էր թռչող պոկեմոնների[2]։ Մանգայում Պիջոտտո ունեցող այլ նշանավոր պոկեմարզիչներից են Գոլդը[3] և Տակաշին։
|
|