Պիտեր Խարանիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1908[1] Լեմնոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2] |
Մահացել է | մարտի 23, 1985[3] Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, հայագետ, բյուզանդագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ռատգերսի համալսարան և Դումբարտոն Օքս |
Գործունեության ոլորտ | Բյուզանդագիտություն[1] և պատմություն[1] |
Ալմա մատեր | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Ռատգերսի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] և նոր հունարեն[1] |
Պարգևներ |
Պիտեր Խարանիս (անգլ.՝ Peter Charanis, 1908[1], Լեմնոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2] - մարտի 23, 1985[3], Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի[3], ծննդյան անունը՝ Պանագիոտիս Խարանիս (հուն․՝ Παναγιώτης Χαρανής)), հունական ծագմամբ ամերիկացի գիտնական-պատմաբան, բյուզանդագետ և հայագետ։ Եղել է Ռաթգերի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, աշխատել է Դումբարթոն Օկսում։
Պիտեր Խարանիսը ծնվել է 1908 թվականին Հունաստանի Լեմնոս կղզում։ 1920 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ և հիմնավորվել Նյու Ջերսիում։ Ավարտելով նախնական կրթությունը՝ ընդունվել է Ռաթգերի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Վիսկոնսինի համալսարանում Ալեքսանդր Վասիլևի ղեկավարությամբ ավարտել է դոկտորանտուրան։ Որպես ասպիրանտ շարունակել է կրթությունը Բրյուսելի համալսարանում բյուզանդագետ Հենրի Գրեգուարի գլխավորությամբ։ 1936-1938 թվականներին, մասնակցելով Գրեգուարի դասընթացին, Խարանիսը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մադլեն Շիլտզի հետ, ինչպես նաև աշխատել է Նիկողայոս Ադոնցի և Պաուլ Վիտեկի հետ։ Բրյուսելում գտնվելու ժամանակ տարվել է հայկական պատմությամբ, որի արդյունքում նրա հետազոտությունների մեծ մասը նվիրված է Բյուզանդիայում հայերի դերին։
Պիտեր Խարանիսը որոշ ժամանակ դասավանդել է Սալոնիկի համալսարանում, որից հետո 1938 թվականին վերադառնում է ԱՄՆ, որտեղ շարունակում է աշխատանքը Ռաթգերի համալսարանում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում բյուզանդագիտության մակարդակը բավականին ցածր էր, բայց կարճ ժամանակ անց Խարանիսի ջանքերով համալսարանում բացվում է բյուզանդական հետազոտությունների մասնագիտացված կենտորն, որի դասախոսությունները ժամանակի ընթացքում շատ տարածված դարձան համալսարանում։ 1963 թվականին Խարանիսը դառնում է պատմության պրոֆեսոր։ 1964-1966 թվականներին Պիտեր Խարանիսը գլխավորել է համալսարանի պատմության մասնաճյուղը։ 1976 թվականին նա թողել է համալսարանի աշխատանքը։
Գիտնականը մահացել է 1985 թվականի մարտի 23-ին։
|