Պիտեր Պաու ( չինարեն հեշտ. 鮑德熹 , պալլ.: Բաո Դեսի, 1952[1], Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[2]), հոնկոնգյան կինոօպերատոր է։
Հայրը` կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր և դերասան էր, մայրը` թատրոնի դերասանուհի։ Մինչև 13 տարեկանը ապրել է ընտանիքի հետ։ Այնուհետև սովորել է Գուանչժոում, ապրել է մշակութային հեղափոխության տարիներին և դասավանդել։ Վերադառնալով Հոնկոնգ` երկու տարի աշխատել է որպես բանկային ծառայող։ 1979 թվականին նա մեկնել է Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստական ինստիտուտում սովորելու (1979-1983)։ Որպես օպերատոր իր առաջնելույթն կատարել է 1986 թվականին։ Փիթերը աշխատել է Հոնկոնգի և Չինաստանի խոշոր կինոռեժիսորների հետ։ Որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի ֆիլմ։
Հոնկոնգյան օպերատորների միության անդամ է։
- 2000 - Արկածներ որոնողները / Tian mai zhuan qi ( գլխավոր դերակատար և պրոդյուսեր`Միշել Յեո)
- 2015 - Չժուն Կույ։ Ձյունե օրիորդը և մուգ բյուրեղ/ Zhong Kui fu mo: Xue yao mo ling (ռեժիսոր` Չժաո Տայնյու)
- 1989 — Վարձու մարդասպան (ռեժիսոր Ջոն Վու)
- 1989 —Խաղացողների Աստված (ռեժիսոր ` Վան Ցզին (Վոնգ Ցզին))
- 1989 — Թրծակավ ռազմիկը (ռեժիսոր` Չեն Սյաոդուն)
- 1990 —Վիրտուոզ (ռեժիսոր` Չեն Սյաոդուն)
- 1991 — Խորամանկ ուղեղը ( Վան Ցզին (ռեժիսոր` Վոնգ Ցզին)
- 1991 —Հոգու փրկիչը (ռեժիսոր ` Դեվիդ Լի Դավեյ (Լաի Դայվաի)
- 1992 — Իմ կրնկի արդարադատությունը (ռեժիսոր` Ջոնի Դու Ցիֆդն) (Դոու Կխեյֆունգ))
- 1993 —Հերոսները կրակում են արծիվների վրա (ռեժիսոր ` Ջեֆֆրի Լյու Չժենվեյ (Լաու Ցզանվաի))
- 1997 — Առաքինի մարտիկները/ Warriors of Virtue (ռեժիսոր` Ռոննի Յու )
- 1997 — Գաղութ / Double Team (ռեժիսոր` Ցույ Հարկ)
- 1998 — Չակի հարսը / Bride of Chucky (ռեժիսոր` Ռոննի Յու )
- 1998 — Աննա Մագդալենա (ռեժիսոր` Ցի Չժունվեն (Հայ Ցզունգման))
- 2000 — Գողացված վագր, թաքնված վիշապը (Ռեժիսոր` Էնգ Լի, Օսկար` օպերատորական լավագույն աշխատանքի համար, BAFTA մրցանակի առաջադրում, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ)
- 2000 —Դրակուլա-2000 / Dracula 2000 (ռեժիսոր` Պատրիկ Լյուսե)
- 2000 — Ես նույնպես ատում եմ քեզ (ռեժիսոր` Ցի Չժունվեն (Հայ Ցզունգման))
- 2005 —Միգուցե, սեր է (ռեժիսոր` Պիտեր, Հոնկոնգյան Հոնկոնգի կինոփառատոնի մրցանակ)
- 2005 — Երդում (ռեժիսոր` Չեն Կայգե)
- 2007 — Կրակիր նրանց / Shoot 'Em Up (ռեժիսոր` Մայքլ Դևիս)
- 2008 — Արգելված թագավորություն/ The Forbidden Kingdom (ռեժիսոր` Ռոբ Մինկոֆֆ)
- 2010 — Կոնֆուցիուս / Kong Zi (ռեժիսոր` Հու Մեյ)
- 2012 — Ես համաձայն եմ/ Wo Yuan Yi (ռեժիսոր` Սուն Չժո)
- 2013 — Հատուկ անհատականություն / Te shu shen fen (ռեժիսոր` Կլարենս Իու-լյուն Ֆոկ)
- 2016 — Կհանդիպենք վաղը / Baidu ren (ռեժիսոր` Չժան Ցզյացզյա)
Առաջադրվել և արժանացել է բազմաթիվ կինոմրցանակների, ներառյալ «Օսկար»-ը։ 2006 թվականին աստերոիդ 34420-ը անվանվել է օպերատորի անունով։