Պիրոքլոր (հին հունարեն՝ πῦρ, πυρός - «կրակ» և հին հունարեն՝ χλωρός - «կանաչ»), միներալ, (Ca, Na, Ս, Се, У)2 —>m(Nb, Та, Ti)2O6(OF)1—m•nН2О։
Գույնը մուգ գորշից մինչև սև, տաքացման ժամանակ կանաչում է։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Դյուրաբեկ է, հերձումը բացակայում է։ Կարծրությունը 3-5, 5, խտությունը՝ 3500-3700-6400 կգ/մ3 կախված է բաղադրությունից և ֆիզիկական վիճակից։
Զանազանվում են բազմաթիվ տարբերակներ՝ ուրան-պիրոքլոր, բետաֆիտ, մենդելեևիտ (հարուստ է Ս, Ti), միկրոլիտ (հարուստ է Та), օբրուլևիտ, կոպպիտ (հարուստ է հազվագյուտ հողային տարրերով)։
Հանդիսանում է Nb, Tа, հազվագյուտ հողային տարրերի ստացման հումք։ Հանդիպում է ալկալային համալիրների պեգմատիտներում, սիենիտներում, գրանիտներում (Կոլայի թերակղզի, Արևելյան Սիբիր, Ուրալ և ՀԽՍՀ-ում՝ Փամբակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 310)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոքլոր» հոդվածին։ |
|