Պիցցայի աշխարհի առաջնություն (Պիցցայի պատրաստման աշխարհի առաջնություն), ամենամյա խոհարարական մրցույթ՝ նվիրված պիցցային։ Մրցույթի կազմակերպիչներն են Pizza e Pasta Italiana և PizzaNew ամսագրերը։ 2008 թվականին առաջնությանը մասնակցել են խոհարարներ 20 երկրներից։ Պիցցան գնահատում են դատավորները՝ հաշվի առնելով պիցցայի պատրաստման և թխման գործընթացը, դրա համն ու մատուցումը։ Միջոցառման ընթացքում անցկացվում են պիցցայի արագ պատրաստման, «պիցցա-ակրոբատիկայի» և պիցցայի համար ամենաշատ խմորներ պատրաստելու մրցումներ։ Պիցցայի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սալսոմաջորե Տերմեում (Իտալիա)։ Որոշ այլ քաղաքներում (օրինակ, Փարիզում և Նեապոլում) կան պիցցային նվիրված այլ խոհարարական միջոցառումներ։
Առաջնությանը ներկա է գտնվում Միսս Իտալիան։ Որպես կանոն՝ պիցցայի աշխարհի առաջնությանը մասնակցում է մոտ 6500 ընկերություն։ Մրցաշարի հաղթողներն ընդգրկվում են Փառքի սրահում[1] և երբեմն հրավիրվում են հաջորդ տարի որպես դատավոր հանդես գալու համար։ Դրանից բացի՝ հաղթող սրճարանն ստանում է 10 000 դոլար։
Նախատեսված են տարբեր անվանակարգեր՝ օրինակ՝ «լավագույն բուսակերական պիցցա», «լավագույն մսային պիցցա»։ Մրցույթի ավարտին ընտրվում է լավագույն պիցցան։ Հաղթող ընկերություններն իրենց հաջողությունը կարող են օգտագործել գովազդի համար։ Նման սրճարանի սեփականատիրոջը բաժին է հասնում ցուցանակը, որը նա կարող է տեղադրել հաստատությունում։
Թոնի Ջեմինյանին[2] առաջնության բազմակի հաղթողներից է[3][4]։