Պլազմայի ֆիզիկա, ֆիզիկայի ճյուղ, որը ուսումնասիրում է պլազմայի վարքն ու հատկությունները, մասնավորապես, մագնիսական դաշտերում։
Պլազման դիտարկվում է որպես ոչկառուցվացքային և քվազիչեզոք համակարգ կազմված կոլեկտիվ դինամիկայով օժտված լիցքավորված մասնիկներից[1]։
Խիտ պլազմայի՝ ֆիզիկայի համար ճշգրիտ է այն պնդումը, որ կարելի է իրեն համարել հոծ միջավայրի ֆիզիկայի ենթաբաժին, քանի որ խիտ պլազմայի ուսումնասիրման ժամանակ խոսքը մասնակի կամ լրիվ իոնացված հոծ միջավայրի մակրոսկոպիկ վարքի մասին է։ Սակայն չլիցքավորված պլազման ոչ միշտ է ադեկվատորեն նկարագրվում հոծ միջավայրի մեխանիկայի մեթոդներով։
- պլազմայի կայունությունը արտաքին դաշտերում
- ալիքները պլազմայում
- պլազմայի էլեկտրական, մագնիսական և օպտիկական հատկությունները
- դիֆուզիան,հաղորդականությունը և այլ կինետիկ երևույթները պլազմայում
- պլազմայի դինամիկան իր մեջ գերսառեցված մագնիսական դաշտի հետ
- տիեզերական պլազմայի ֆիզիկան (իոնոսֆերա, աստղերի կառուցվածք, միջաստղային և միջգալակտիկական տարածությունների պլազմա)
- պլազմայի մրրկայնությունը[2]
- պլազմայի ոչ գծային դինամիկական կառուցվածքը[2]
- պլազմայում կոլեկտիվ երևույթները[1]
- պլազմայի պահումը մագնիսական թակարդներում (Տոկամակ, Ստելլատոր);կառավարվող թերմոդինամիկ սինթեզ[3]
- մագնիսահիդդրոդինամիկ գեներատոր[4]
- պլազմային հրթիռային շարժիչ[5]
Ամենից բարձր իմպակտ գործոնը մասնագիտացված ամսագրերից պարունակում է «Physics of Plasmas» ամսագիրը, որը հրատարակվում է Ամերիկական ֆիզիկայի համալսարանի կողմից։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան հրատարակում է «Физика плазмы» ամսագիրը։
- ↑ 1,0 1,1 Плазма как объект физических исследований, 1996, էջ 103
- ↑ 2,0 2,1 Плазма как объект физических исследований, 1996, էջ 104
- ↑ Элементарная физика плазмы, 1969, էջ 164
- ↑ Элементарная физика плазмы, 1969, էջ 180
- ↑ Элементарная физика плазмы, 1969, էջ 188
- Арцимович Л.А., Сагдеев Р.3. Физика плазмы для физиков. — М.: Атомиздат, 1979.
- Арцимович Л. А. Элементарная физика плазмы. — 3-е изд. — М.: Атомиздат, 1969. — 189 с.
- Кингсеп А. С. Плазма как объект физических исследований // Соросовский образовательный журнал, №2. — 1996.
- Кролл Н, Трайвелпис А. Основы физики плазмы. — М.: «Мир», 1975.
- Чен Ф. Введение в физику плазмы. — М.: «Мир», 1987.