Պղնձի հիմնային կարբոնատ

Պղնձի հիմնային կարբոնատ
Պղնձի հիմնային կարբոնատ փոշի վիճակում
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՊղնձի հիդրօքսոկարբոնատ
Քիմիական բանաձև(CuOH)2CO3
Ռացիոնալ բանաձևCH2Cu2O5
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ
Մոլային զանգված222 գ/մոլ
Խտություն4 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան200 °C
Կազմալուծման ջերմաստիճան200 °C[1]
Եռման ջերմաստիճան290 °C
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածքՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ[1]
Դասակարգում
CAS համար12069-69-1
PubChem25503
EINECS համար235-113-6
SMILESC(=O)([O-])[O-].[OH-].[OH-].[Cu+2].[Cu+2]
ЕС235-113-6
ChEBI23796, 21169812
Թունավորություն
Թունավորությունթունավոր չի
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պղնձի հիմնային կարբոնատ, աղերի դասին պատկանող քիմիական միացություն, ավելի ճշգրիտ անվանումը պղնձի (II) հիդրօքսոկարբոնատ։ Իոնական միացություն բաղկացած պղնձի Cu2+, կարբոնատ CO32- և հիդրօքսիլ OH- իոններից։ Անվանումը համապատասխանում է ավելի շուտ Cu
2
CO
3
(OH)2 բանաձևին։ Կանաչ բյուրեղային պինդ նյութ, բնության մեջ հանդիպում է մալաքիտ միներալի ձևով։ Հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես գունանյութ և մինչև հիմա օգտագործվում է գեղանկարիչների ներկերում կանաչ գույնի տարբեր երանգներով։

Երբեմն այս անվանումն օգտագործվում է Cu
3
(CO
3
)2(OH)2 նյութի համար, որը կապույտ գույնի պինդ բյուրեղային նյութ է, հայտնի որպես ազուրիտ միներալ։ Այն նույնպես օգտագործվել է որպես գունանյութ, երբեմն «լեռնային կապույտ» կամ «կապույտ կանաչ» անուններով։ Ինչպես մալաքիտը, այնպես էլ ազուրիտը կարելի է հայտնաբերել արույրի, բրոնզի ու պղնձի հողմահարված կանաչ փառանման գոյացության մեջ։ Միջավայրից կախված փառի բաղադրությունը կարող է փոփոխվել, ծովի ջրի միջավայրում կարող է ի հայտ գալ պղնձի հիմնային քլորիդ, քաղաքային միջավայրում կարող են ներկա գտնվել հիմնային սուլֆատներ[2]։

Այս միացությանը հաճախ սխալ անվանում են տալիս նույնիսկ քիմիական հոդվածներում, այն է «պղնձի կարբոնատ», բայց իսկական պղնձի (II) կարբոնատը CuCO3 բնության մեջ չի հանդիպում[3], այն քայքայվում է ջրի և խոնավության պայմաններում և սինթեզվել է միայն 1973 թվականին բարձր ջերմաստիճանային ու ճնշման ռեժիմում[4]։

Պղնձի հիմնային կարբոնատը ստանում են պղնձի (II) սուլֆատի և նատրիումի կարբոնատի ջրային լուծույթները բարձր ջերմաստիճանում ու ճնշման տակ փոխազդեցության մեջ դնելիս։ Պղնձի հիմնային կարբոնատը նստվածքի ձևով նստում է և անջատվում է ածխաթթու գազ CO2[5]։

2 CuSO4 + 2 Na2CO3 + H2O = Cu2(OH)2CO3 + 2 Na2SO4 + CO2

Պղնձի հիմնային կարբոնատը կարելի է ստանալ նաև պղնձի (II) սուլֆատի և նատրիումի հիդրոկարբոնատի ջրային լուծույթների փոխազդեցությունից նորմալ պայմաններում։ Պղնձի հիմնային կարբոնատը լուծույթից անջատվում է նստվածքի ձևով, և այս դեպքում ևս անջատվում է ածխաթթու գազ։

2 CuSO4 + 4 NaHCO3 = Cu2(OH)2CO3 + 2 Na2SO4 + 3 CO2 + H2O

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձի հիմնային կարբոնատը այնպիսի թթուների ազդեցությամբ, ինչպիսին է աղաթթուն HCl, քայքայվում է՝ առաջացնելով պղնձի (II) քլորիդ և ածխաթթու գազ CO2:

(CuOH)2CO3 + 4HCl = 2CuCl2 + CO2 + 3H2O

1974 թվականին ֆրանսիցի քիմիկոս Ժոզեֆ Լուի Պրուստը (1754–1826) պղնձի կարբոնատը քայքայեց մինչև CuO և CO2:

(CuOH)2CO3 = 2CuO + CO2 + H2O

Պղնձի հիմնային կարբոնատներ մալաքիտը և ազուրիտը, երկուսն էլ քայքայվում են առաջացնելով պղնձի (II) օքսիդ CuO և ածխաթթու գազ CO2:[6]

Դեբորա Քիփ, Բալտասար Գերբիերի կինը և նրա երեխաները (Պիտեր Պաուլ Ռուբենս, 1629-1630)
Պղնձի հիմնային կարբոնատը տանիքների վրա Շատո Ֆրոնտենակ

Ինչպես մալաքիտը, այնպես էլ ազուրիտը պղնձի հիմնային կարբոնատներ են և օգտագործվում են որպես ներկանյութ[7]։ Ազուրիտի կիրառման օրինակներից է հանդիսանում Բալտազար Գարբիեյի ընտանիքի դիմանկարը, որը պատկանում է Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնին[8]։ Դեբորա Քիփի կանաչ կիսաշրջազգեստը ներկված է ազուրիտով, կապտականաչով (ազուրիտի արհեստական տեսակ), դեղին օքրայով, կապար անագային դեղինով և «դեղին լճով»։ Ակնհայտ է, որ կանաչ գույնը ստացվել է կապույտ և կանաչ գունանյութերը խառնելու ճանապարհով[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 4—59. — ISBN 978-1-4987-5428-6
  2. Encyclopedia Of Corrosion Technology (Google eBook), Philip A. Schweitzer P.E.; CRC Press, 2004, 08247-4878-6
  3. Holleman & Wiberg page 1263
  4. Seidel, H.; Ehrhardt, H.; Viswanathan, K.; Johannes, W. (1974). «Darstellung, Struktur und Eigenschaften von Kupfer(II)-Carbonat». Zeitschrift für anorganische und allgemeine Chemie. 410 (2): 138–148. doi:10.1002/zaac.19744100207. ISSN 0044-2313.
  5. Jack Reginald Irons Hepburn (1927): "The chemical nature of precipitated basic cupric carbonate". Article CCCLXXXVI, Journal of the Chemical Society (Resumed), volume 1927, pages 2883-2896. doi:10.1039/JR9270002883
  6. Brown, I.W.M.; Mackenzie, K.J.D.; Gainsford, G.J. (1984). «Thermal decomposition of the basic copper carbonates malachite and azurite». Thermochimica Acta. 75 (1–2): 23–32. doi:10.1016/0040-6031(84)85003-0. ISSN 0040-6031.
  7. Valentine Walsh, Tracey Chaplin, Pigment Compendium: A Dictionary and Optical Microscopy of Historical Pigments, 2008, Routledge, 978-0-7506-8980-9
  8. Robert L. Feller, Rubens’s: The Gerbier Family: Technical Examination of the Pigments and Paint Layers, Studies in the History of Art, Vol. 5 (1973), pp. 54-74.
  9. Peter Paul Rubens, The Gerbier Family, ColourLex

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]