Պոդհալե (լեհ.՝ Podhale), պատմաաշխարհագրական մարզ Լեհաստանի հարավում։ Այն տեղակայված է Սլովակիայի սահմանին՝ Տատր լեռների հյուսիսային ճյուղերի և Բյալի Դունայեց ու Չառնի Դունայեց գետերի ավազանների հատվածում, ինչպես նաև Դունայեց գետի վերին հոսանքի ավազանում[1][2]։
Պոդհալեն գտնվում է «Փոքր լեհական» վոյեվոդության սահմաններում։ Պոդհալեի տարածքում են գտնվում այնպիսի քաղաքներ, ինչպիսին են՝ Նովի Տարգը (Պոդհալեի պատմական կենտրոնը, որը տեղացիներն անվանել են ուղղակի «քաղաք») և Զակոպանեն։ Կան նաև գյուղեր՝ Չարնի Դունայեց, Բյալի Դունայեց, Բյալկա Տատշանսկա, Բուկովինա Տատշանսկա և այլն։ Բնակչությունն իրենից ներկայացնում է ենթաէթնիկական, գուրալների խումբ՝ պոդգալյան[3]։
Պոդհալե անունն առաջացել է XIX-րդ դարի կեսերին, սկզբում այն վերաբերում էր Տատրի միայն հյուսիսային լանջերին, իսկ հետո տարածվեց նաև ավելի հյուսիս գտնվող տարածքների վրա։ XX-րդ դարի սկզբին իր մեջ մտան նաև Նովի Տարգայի տարածքները։
Տարածաշրջանը բաժանվում է մի քանի մասերի՝ Քարքարոտ Պոդհալե (հարավում), Միջին Պոդհալե (Նովի Տարգայի հարթավայրային հատվածում), Արևելյան Պոդհալե (Դունայեցի ձախափնյա հատվածով դեպի Նովի Տարգա) և Ներքին Պոդհալե (Ռաբկիի տարածքում)[4]։
Պոդհալեն հիմնվել է Լեհերի կողմից XI-րդ դարում, բնակչությունը եկել է հարավ Ռաբի գետի և ներքին Դունայցի ավազաններից։