Պոլ Անքսիոնա


ֆր.՝ Paul Anxionnaz
Ծնվել է1902 թվականի դեկտեմբերի 31
ԾննդավայրՍավոյա
Մահացել է1997 թվականի փետրվարի 20
Մահվան վայրԼուվեսյեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Grand Master of the Grand Orient de France? և Grand Master of the Grand Orient de France?
ԿուսակցությունՀանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն

Պոլ Անքսիոնա (ֆր.՝ Paul Anxionnaz, դեկտեմբերի 31, 1902(1902-12-31)[1][2], Սավոյա - փետրվարի 20, 1997(1997-02-20)[1][2], Լուվեսյեն), ֆրանսիացի պետական, ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչ։ 1946-1951 և 1956-1958 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, 1956 թվականի փետրվարի 1-ից մինչև 1957 թվականի հունիսի 11-ը`Գի Մոլլեյի կառավարության զինված ուժերի պետական քարտուղար։ Ֆրանսիայի մեծ վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն, ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի փետրվարի 1-ին ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Շամբերու միջնակարգ դպրոցում (1913—1920 թվականներ), իսկ հետո ընդունվել է պոլիտեխնկական դպրոց (1921 թվական)։ Իրավագիտության ոլորտում ունեցել է երկու բարձրագույն կրթություն։

Քաղաքական կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 և 1936 թվականներին Սավոյում Ազգային ժողովի պատգամավորների ընտրության թեկնածու էր։ Երկու անգամ առաջադրվել է որպես պատգամավոր և չի ընտրվել։ Եղել է Ծայրահեղական և Արմատական սոցիալիստական կուսակցությունների գլխավոր քարտուղար (1936—1945, 1946—1948 և 1955—1957 թվականներ)։ 1937 թվականին առաջին անգամ ընտրվել է Սավոյի Գլխավոր խորհրդի անդամ։

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ավիացիայում ծառայել է որպես օդաչու։ 1939 թվականին ուղարկվել է Կոպենհագեն որպես ռազմաօդային կցորդ, իսկ 1940 թվականին՝ Բուդապեշտ, միաժամանակ Հունգարիայում Ազատ Ֆրանիսիայի ներկայացուցիչն էր։ 1941 թվականին Բուդապեշտից բռնագաղթվել է և տեղափոխվել Կաիրե, ապա դարձավ երկրորդ և երրորդ բյուրոյի ղեկավար և Մերձավոր Արևելքի Ազատ Ֆրանսիայի օդային ուժերի անձնակազմի ղեկավար (1942-1943 թվականներ)։ 1944 թվականից նա ծառայել է Լոնդոնում, գեներալ Քոսեի շտաբում, իսկ ավելի ուշ՝ գեներալ Լոմբարդի գլխամասում։

Քաղաքական կարիերան 1944 թվականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային խորհուրդը նրան նշանակում է Ալժիրի և Փարիզի նախնական խորհրդատվական ժողովի անդամ։ Ընտրվել է առաջին փոխնախագահ, ապա ֆինանսների կոմիտեի նախագահ։ 1945 թվականի հոկտեմբերին պարտվել է վիճակախաղում (համամասնական ընտրացուցակով առաջադրվել է արմատական սոցիալիստական կուսակցության նախագահ)։ 1946 թվականի նոյեմբերի 10-ին, այնուամենայնիվ, ընտրվել է Ազգային ժողովի 1 գումարման պատգամավոր (ստացել է 25197 ձայն`171425 ընտրողից)։ 1947 թվականից եղել է հանձնաժողովի նախագահ։

1946 թվականին, երկրորդ անգամ, ընտրվել է Սավոյի Գլխավոր խորհրդի անդամ, իսկ 1949 թվականին՝ Էկյուրի-սուլ-Քոլի Գլխավոր խորհրդի անդամ։

1951 թվականի հունիսի 17-ին Մարնեյում կայացող խորհրդարանական ընտրություններում պարտվել է։ 1951թվականին նա ընտրվել է համայնքի ավագանու անդամ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1956 թվականը։ 1956 թվականի հունվարի 2-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի անդամ։ Նա նշանակվել է Ազգային պաշտպանության, ընտանեկան, բնակչության և առողջության հարցերով զբաղվող, համընդհանուր ընտրական իրավունքի, սահմանադրական օրենքների, կանոնների և բողոքների, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։

Գործունեությունը Ֆրանսիայի Մեծ արևելքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1965 և 1966-1969 թվականներին եղել է Ֆրանսիայի Մեծ Արևելքի մեծ վարպետ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. Le Franc-maçon? (фр.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]