Պոլ Լոզանո իսպ.՝ Pol Lozano Vizuete | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Պոլ Լոզանո Վիսուետե | ||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1999[1] (25 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Սան Կիրզե դել Վալյես, Իսպանիա | ||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||
Քաշ | 62 կգ | ||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 26 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պոլ Լոզանո Վիսուետե (իսպ.՝ Pol Lozano Vizuete, հոկտեմբերի 6, 1999, Սան Կիրզե դել Վալյես, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Էսպանյոլի» և Իսպանիա Մ21 հավաքականի կազմում։
Լոզանոն միացել է «Էսպանյոլի» մանկապատանեկան թիմին 2006 թվականին։ Թիմի երիտասարդական կազմում նա իր նորամուտը նշել է 2017 թվականի մայիսի 14-ին Սեգունդա B դիվիզիոնի շրջանակներում կայացած «Սաբադել ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-3 հաշվով՝ կատալոնական թիմի պարտությամբ։
«Էսպանյոլ B»-ի կազմում Պոլը իր առաջին գոլը խփել է 2017 թվականի հոկտեմբերի 15-ին «Տեռասա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով[2]։ 2018 թվականի հուլիսի 4-ին իսպանացի ֆուտբոլիստը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2023 թվականը[3]։
«Էսպանյոլի» հիմնական կազմում Պոլ Լոզանոն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Լյուցերն ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[4]։ Իսկ Լա Լիգայի շրջանակներում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է նույն թվականի դեկտեմբերի 7-ին «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-2 հաշվով՝ մադրիդյան թիմի հաղթանակով։
2016 թվականին Իսպանիա Մ17 հավաքականի կազմում Պոլ Լոզանոն մասնակցել է Ադրբեջանում կայացած Եվրոպայի մանկապատանեկան առաջնությանը։ Նա մասնակցել է Նիդերլանդների[5], Սերբիայի[6], Իտալիայի[7], Անգլիայի[8], Գերմանիայի[9] և Պորտուգալիայի[10] հավաքականների դեմ հանդիպումներին։