Պոլ Կարասոն | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | 2013 |
Պոլ Կարասոն (1951, Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ - 2013), ամերիկացի՝ Վաշինգտոն նահանգի Բելինգհեմ քաղաքից, որի մաշկը եղել է մանուշակագույն-կապույտ[1]։
2008 թվականին Կարասոնն առաջին անգամ հայտնի է դարձել «Today»-ում հայտնվելուց հետո[2]։ Նրա մաշկը կապույտ է դարձել այն բանից հետո, երբ տան պայմաններում պատրաստված արծաթի քլորիդ կոլոիդ և կոլոիդ արծաթի լուծույթը քսել է դեմքին՝ փորձելով բուժել խոցերի, մաշկաբորբի, թթվային ռեֆլյուքսի և այլ խնդիրներ։ Պոլը պնդել է, որ դա բուժում է իր թթվային ռեֆլյուքսը և արթրիտը[3]։
Կարասոնը մինչև 1993 թվականը ունեցել է բաց մաշկ ու պեպեններ, որից հետո նրա դեմքի մաշկը սկսել է ձեռք բերել կապտավուն երանգ՝ կապված արգիրիայի հետ[4]։
Կարասոնը Օրեգոնից տեղափոխվել է Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում գտնվող Մադերա քաղաք 2007 թվականի ամռանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ճանաչում ձեռք բերել հասարակության մեջ։ Պոլը իրեն նկարագրել է որպես ճգնավոր[5]։ 2012 թվականին Կարասոնը կորցրել է իր տունը՝ սրտի հիվանդության և շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ժամանակ։ Ավելի ուշ տեղափոխվել է Վաշինգտոն նահանգի Բելլինհեմ քաղաքի անօթևանների ապաստարան[6]։
2013 թվականին Կարասոնը մահացել է սրտի կաթվածից հետո, որը հանգեցրել է թոքաբորբի և ծանր ինսուլտի[7]։ Եղել է մոլի ծխող և 2008 թվականին ենթարկվել է աորտոկորոնար շունտավորման վիրահատության։ Մահվան պահին ապրել է կնոջից առանձին[8][9]։ Կարասոնը շարունակել է օգտագործել կոլոիդ արծաթ մինչև իր մահը[10]։