Պոլետ Բուրժուա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Վինիպեգ, Կանադա |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կարլտոնի համալսարան, Արևմտյան Օնտարիոի համալսարան և Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Աշխատավայր | Société Radio-Canada |
Պարգևներ | |
Կայք | paulettebourgeois.ca paulettebourgeoiswriter.com |
Պոլետ Բուրժուա (ֆր.՝ Paulette Bourgeois, հուլիսի 20, 1951, Վինիպեգ, Կանադա), կանադացի մանկագիր, լրագրող։ Առավել ճանաչում է ձեռք է բերել որպես Բենժամեն կրիայի (անգլիական տարբերակում՝ Ֆրանկլին) մասին գրքերի շարքի հեղինակ, որի մոտիվներով նկարահանվել է նկարչուհի Բրենդա Քլարկի՝ գրքի համար նկարազարդումների վրա հիմնված «Ֆրանկլին» մուլտիպլիկացիոն սերիալը։ Կրիայի մասին գրքերի շարքը լույս է տեսել ավելի քան 60 միլիոն տպաքանակով, թարգմանվել է 38 լեզուներով։
Ծնվել է Մանիտոբա նահանգի Վինիպեգ քաղաքում[1]։ Ֆրանկոմանիտոբցիների տոհմից է։ 1974 թվականին Արևմտյան Օնտարիոյի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան «հոգեկան հիվանդների աշխատաբուժում» մասնագիտացմամբ։ Երեք տարվա ընթացքում աշխատել է հոգեբույժ-աշխատաբույժ, դրանից հետո իրեն նվիրել է գրականությանը։ Կարլտոնի համալսարանում ուսումնասիրել է լրագրություն, ապա աշխատել է որպես Ottawa Citizen թերթի և CBC հեռուստաալիքի թղթակից։ Այնուհետև բնակություն է հաստատել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ զբաղվել է ազատ լրագրությամբ՝ հոդվածներ ստեղծելով մի շարք կանադական և ամերիկյան պատկերազարդ ամսագրերի համար, ներառյալ՝ Reader's Digest-ը և Maclean's-ը։ 1983 թվականին վերադարձել է Կանադա և բնակություն հաստատել Տորոնտոյում[2]։ 2009 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Բրիտանական Կոլումբիայի համալսարանում «ստեղծագործական շարադրանք» (Creative Writing) մասնագիտացմամբ։
Պոլետ Բուրժուան ունի երկու չափահաս երեխաներ՝ Նատալին և Գորդոնը, որոնք ևս ապրում են Տորոնտոյում։
Իր առաջին երեխայի՝ Նատալիի ծնունդից հետո, Պոլետը որոշել է գրել մանկական գրքեր։ Նրան ոգեշնչել է M*A*S*H սերիալի 7-րդ եթերաշրջանի էպիզոդը, որտեղ Հոքի Պիրսի հերոսը խոստովանում է իր կլաուստրոֆոբիան և հրաժարվում է գնալ քարայր՝ արտաբերելով այս արտահայտությունը․ «Եթե ես լինեի կրիա, ես կվախենայի իմ պատյանից»։ 1986 թվականին հայտնվել է սերիայի առաջին գիրքը՝ «Ֆրանկլինը մթության մեջ» վերնագրով՝ Բրենդա Քլարկի նկարազարդումներով (ֆրանսիական տարբերակում կրիային անվանում էին Բենժամին)[3]։
Նաև գրել է «Փոփոխություն իմ և քո մեջ» (Changes in You and Me) գիրքը դեռահասների և սեռական հասունության խնդիրների մասին, «Քիլթ Օմի» (Oma’s Quilt), որի մոտիվներով նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ, «Մեծ Սառայի փոքր կոշիկները» (Big Sarah’s Little Boots) և մի շարք այլ գրքեր։
Գրել է նաև երեխաների համար մի շարք ոչ գեղարվեստական գրքեր։ Վարել է բազմաթիվ ամսագրերի սյունակները, գրել է սցենարներ վավերագրական ֆիլմերի համար։
2003 թվականին ստացել է Կանադայի շքանշանի անդամի աստիճան[4]։ 2007 թվականին Օնտարիոյի Արևմտյան համալսարանում ստացել է բժշկի պատվավոր աստիճան և Կանադայի աշխատաբույժների ասոցացիայի պատվավոր մրցանակ։
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում)
|