Պոլյա Գոյավիչինսկայա | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Apolonia Koźniewska |
Ծնվել է | ապրիլի 1, 1896[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | մարտի 29, 1963[3][4][1][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստան |
Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ և Związek Zawodowy Literatów Polskich? |
Պարգևներ | |
Pola Gojawiczyńska Վիքիպահեստում |
Պոլյա Գոյավիչինսկայա (իսկական անուն ազգանունը`Ապոլոնիա Գոյավիչինսկայա, լեհ.՝ Pola Gojawiczyńska, ապրիլի 1, 1896[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[3] - մարտի 29, 1963[3][4][1][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3]), լեհ գրող։
Պոլյա Գոյավիչինսկայաը ծնվել է բանվորի ընտանիքում։ Ավարտել է տարրական դպրոցը, աշխատել մանկապարտեզում որպես դաստիարակ, գրադարանավար։ Խաղացել է սիրողական թատրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Լեհական ռազմական կազմակերպության աշխատանքներին։
1914 թվականին Վարշավայից մեկնել է Ռուսաստան։ Լեհաստանի անկախություն ձեռք բերելուց հետո վերադարձել է հայրենիք և մինչև 1929 թվականն ապրել Բելսկ Պոդլասկիում, 1931-1932 թվականներին` Սիլեզիայում (Պեկարի-Սլյոնսկ)։ Վարշավա վերադառնալուց հետո համագործակցել է «Gazeta Polska» թերթի հետ, որտեղ հրապարակել է մի շարք ակնարկներ, էսսեներ, պատմվածքներ և վիպակներ։
1931 թվականից ամբողջովին նվիրվել է գրական գործունեությանը։ 1936 թվականից եղել է լեհ գրողների արհմիության անդամ։ Գերմանացիների կողմից Վարշավայի գրավման ժամանակ 1943 թվականին նացիստները նրան ձերբակալել են և բանտարկել «Սերբիա» կորպուսի Պավիակի բանտում։ Այդ օրերի իր հիշողությունները նա նկարագրել է «Վանդակաճաղեր» գրքում։ Բանտից դուրս գալուց հետո ծանր հիվանդացել է, երկար ժամանակ բուժվել և թաքնվել ընկերների մոտ։ Պատերազմից հետո բնակվել է Վարշավայում։ Եղել է լեհական PEN ակումբի անդամ։
Թաղված է Վարշավայի Ստարիե Պովոնզկի գերեզմանատանը։
Պոլյա Գոյավիչինսկայան միջպատերազմյան շրջանի ամենահանրաճանաչ լեհ գրողներից մեկն էր։ Հոգեբանական և սոցիալ-բարոյական թեմաներով նրա ստեղծագործությունները մինչ օրս համարվում են ամենաշատ ընթերցված գրքերից։ Նա իր առաջին գրական գործերը ուղարկել էր Գաբրիելա Զապոլսկայային, որը դրանք դրական էր գնահատել դրանք և առաջարկել էր Պ. Գոյավիչինսկայային շարունակել գրել։ Նրա առաջին գրական աշխատանքը «Երկու պատառիկներ» պատմվածքն էր, որի համար 1915 թվականին արժանացել է «Echo Pragi» ամսագրի մրցանակին։
1933 թվականին նա հրապարակեց իր առաջին ստեղծագործությունը «Նախորդ օրը» պատմվածքների ժողովածուն, բայց նրան հաջողություն բերեց 1934 թվականին լույս տեսած «Էլզբիտայի երկիրը» վեպը, որտեղ նկարագրվում էին Վերին Սիլեզիայի մարզի ազգային և սոցիալական բախումները։ Գոյավիչինսկայայի «Աղջիկները Նովոլիպոկից» ամենահայտնի վեպում պատմվում է 20-րդ դարի առաջին երկու տասնամյակում Վարշավայի աղքատ թաղամասի մի քանի երիտասարդ կանանց կյանքի մասին, որը ցուցադրվում է Վարշավայի մանր-բուրժուական միջավայրի, սովորույթների և մտածելակերպի ֆոնի վրա։
Հետագայում գրողը շարունակեց իր հերոսուհիների ճակատագիրը «Դրախտի խնձորենին» գրքում (1937)։ 1937 թվականին բեմադրվեց «Ժամանակակիցը» ներկայացումը (լեհ.՝ Współczesne): «Աղջիկները Նովոլիպոկից» և «Դրախի խնձորենին» վեպերը, ըստ գրականագետների, Գոյավիչինսկայայի ամենահասուն գործերն են։ Դրանք նրան բերեցին մեծ ժողովրդականություն և արժանացան մի շարք գրական մրցանակների։
Ավելի ուշ «Աղջիկները Նովոլիպոկից» վեպի հիման վրա ֆիլմ նկարահանվեց և ցուցադրվեց հեռուստատեսությամբ, այն թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում՝ չեխերեն, իտալերեն, ռուսերեն, սլովակերեն և սերբախորվաթերեն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլյա Գոյավիչինսկայա» հոդվածին։ |
|